Դեկտեմբերի 24-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մեկնարկեց Seasons Park Station նախագիծը: Seasons Park Station ձմեռային այգու ընդհանուր կոնցեպցիան երկաթուղային կայարանն է՝ գնացքով, տարբեր կանգառներով, հետաքրքիր ձևավորումով և ընտանեկան ժամանցի համար նախատեսված բազմաբնույթ ակտիվություններով։ Կոնցեպտուալ այս նախագիծն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի հետ միասին։
Անդրադառնալով Seasons Park Station-ի գաղափարին՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց.
«Այս տարի լրանում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադրման 15-ամյակը։ Այսօր, հետհայացք գցելով մեր անցած ուղուն և կատարված ծրագրերին, կարող ենք ասել, որ յուրաքանչյուր տարի իրականացրել ենք եթե ոչ մի քանի, ապա գոնե մեկ յուրահատուկ նախագիծ, որը նոր գույն ու մոտեցում է ավելացրել մեր քաղաքին։ Նման նախագծերից է նաև Seasons Park Station-ը։ Ձմեռային տոնավաճառների այս ձևաչափն ընդունված է ամբողջ աշխարհում, և կարծում ենք՝ այն ավելի հետաքրքիր կդարձնի թե՛ մեր բնակիչների առօրյան ու թե՛ զբոսաշրջիկների ժամանցը»։
Seasons Park Station-ի բացման միջոցառումը մեկնարկեց թմբուկների անակնկալ շքերթով և պարային շոու-ծրագրով։ Այնուհետև խաղարկությամբ որոշվեց, թե այգու հյուրերից ով պետք է Ձմեռ պապի հետ վառի ինքնատիպ տոնածառի լույսերը։
Խոսելով Seasons park Station-ի մասին՝ «Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց.
«Որպեսզի ձմռան ամիսներն ավելի հետաքրքիր անցնեն, որոշեցինք որ ձմեռային այգու ընդահանուր թեմատիկան էլ յուրահատուկ պետք է լինի։ Seasons Park Station-ի կոնցեպցիան երկաթուղային կայարանն է՝ իր ջերմ կանգառներով՝ երջանկության, սիրո, անակնկալների, նվերների, ժպտների և այլն։ Յուրաքանչյուր կանգառում և ամբողջ այգում ստեղծված է ամանորյա հեքիաթը զգալու, դրական հույզեր և էմոցիաներ ապրելու միջավայր»։
Seasons Park Station-ի վագոն-տնակներում ներկայացված են 20-ից ավելի ընկերություններ, որոնցից հնարավոր է ձեռք բերել ամանորյա նվերներ, սուրճ, թեյ, քաղցրավենիք: Seasons Park Station-ը ձմեռային այգու կոնցեպտով գործելու է մինչև 2022 թվականի գարուն, որից հետո ձևավորումները փոխվելու են գարնանային տոների թեմատիկային համապատասխան: Այգին գործելու է ամեն օր, մինչև երեկոյան 23:00։
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47