ARM | RUS |

Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ Հայաստանը նշում է հիմնադրման 9-ամյակը

21.12.21 | 21:25

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ (ԵԵՊ) Հայաստանի 9-ամյակին նվիրված միջոցառումը։ Եվրոպական երիտասարդական պառլամենտը կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր խորհրդարանական ձևաչափով։ Մի խումբ երիտասարդների ջանքերով «ԵԵՊ Հայաստան» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵԵՊ ցանցի լիիրավ անդամ է դարձել 2012 թվականին։ Այսօր ԵԵՊ-ն Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական ցանցն է, իսկ Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունը ցանցի ամենարագ աճող և արդեն ամենամեծ ազգային մասնակիցների քանակն ունեցող կառույցներից է։ ԵԵՊ Հայաստանը հանդիսանում է դեբատների, միջմշակութային շփման, կրթական աշխատանքի իրականացման և նորարական գաղափարների փոխանակման բացառիկ հարթակ հայ երիտասարդների համար: ԵԵՊ Հայաստանի հիմնադրման 9-ամյակի միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԵԵՊ Հայաստանի՝ այս տարիների ընթացքում ունեցած կարևորագույն իրադարձությունները, ձեռքբերումներն ու նորությունները։ ԵԵՊ Հայաստանի հիմնադիր Սյուզաննա Շամախյանը, վերհիշելով տարիներ առաջ Կազմակերպության ստեղծման նախադրյալներն ու պատմությունը, նշեց.

«Մինչև 2012 թվականը՝ փորձեր արվում էին ԵԵՊ Հայաստան բերելու, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում։ Սակայն դպրոցներ, համալսարաններ այցելելով հստակ գիտակցում էինք, որ կարիք կա որևէ նման կառույցի, որի շնորհիվ երիտասարդների ձայնը լսելի կդառնա, նրանք կինտեգրվեն հասարակությանն ու մասնակից կդառնան կարևոր որոշումների կայացման գործընթացում։ Տեսնելով այդ բացն ու հնարավորությունները, և ինքներս զրկված լինելով նման հնարավորություններից, հաստատակամ էի, որ պետք է փորձենք ներկայացուցչությունը բերել Հայաստան։ Մի քանի ընկերներով հավաքվեցինք և որոշեցինք ամեն բան անել, որպեսզի այս անգամ հաջողվի Հայաստանը դարձնել ԵԵՊ-ի անդամ։ Իհարկե հեշտ չէր, հիշում եմ՝ ինչպես էին շատերը կասկածամիտ, որքան պետք է համոզեինք կրթական հաստատությունների ղեկավարներին նման հնարավորությունների կարևորության մասին։ Հեշտ չէր, բայց շատ հետաքրքիր ճանապարհ էր, և այսօր տեսնելով արդյունքները, վստահ կարող եմ ասել, որ արժեր այն ամենը, ինչը հաղթահարել ենք, որովհետև ձեռք ենք բերել շատ ավելինը. իսկապես հպարտ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին ու մեր թիմակիցներին, որոնց նվիրվածության, պատրաստակամության և աշխատասիրության շնորհիվ կարողացել ենք Կազմակերպությունը ծառայեցնել իր նպատակին»։

ԵԵՊ Հայաստանի գործադիր խորհրդի նախագահ Լևոն Թադևոսյանն ամփոփելով Կազմակերպության 9 տարիների գործունեությունը՝ նշեց.

«ԵԵՊ Հայաստանի կողմից իրականացվել է 120-ից ավել ծրագիր, որոնք տարբեր մասշտաբների են եղել՝ գյուղաքաղաքային, քաղաքային, համայնքային, մարզային, ինչպես նաև համապետական։ Այդպիսի ծրագրերից մեկը 2019-ին ենք իրականացրել, որի շրջանակում աշխարհի 40 երկրներից շուրջ 350 մասնակից մեկ շաբաթից ավելի անցկացրին Հայաստանում, ծանոթացան նաև մեր մշակույթին ու պատմությանը։ Այդ կոնֆերանսի ընթցաքում քննարկվեցին ինչպես ներհամայնքային այնպես էլ համապետական խնդիրների լուծման, կառավարման արդյունավետ ուղիներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր։ Ընդհանուր առմամբ ԵԵՊ Հայաստանի կողմից կազմակերպված ծրագրերին մասնակցել է 1000 երիտասարդ արտերկրից, 300-ից ավելի հայ երիտասարդ հնարավորություն է ունեցել մեկնել Եվրոպական տարբեր երկրներ՝ կոնֆերանսների»։

Հարցին, թե ինչպես կգնահատեն ԵԵՊ Հայաստանի գործունեությունը, Լևոն Թադևոսյանը պատասխանեց, որ քանի դեռ կան հետաքրքրվողներ, և դրանց թիվն օրեցօր աճում է, ինչպես նաև կան ծրագրեր, որոնք ընդունվում են պետական կառույցների կողմից, ուրեմն իրենք ճիշտ ուղու վրա են։ ԵԵՊ Հայաստանի կողմից մշակված դասընթացի շրջանակում 2022 թվականին Եվրոպական երկրներից երեսունից ավելի մասնակից ժամանելու է Հայաստան՝ դասընթացին մասնակցելու և հետագայում իրենց պրակտիկայում դա կիրառելու նպատակով։ Ըստ Լևոն Թադևոսյանի՝ սա նշանակում է, որ ԵԵՊ Հայաստան որպես կազմակերպություն արդեն իր սեփական պրոդուկտն է առաջարկում արտերկրում։ 2022 թվականին ԵԵՊ Հայաստանը կնշի հիմնադրման 10-ամյակը, որի շրջանակում բազմաթիվ խոշոր ծրագրեր և միջոցառումներ են ակնկալվում։ ԵԵՊ Հայաստանի կառավարող խորհրդի նախագահ Դավիթ Մանուկյանը ներկայացրեց Կազմակերպության հետագա անելիքներն ու խոշոր ծրագրերը, որոնցից մեկը REACT-ն է: «Ինչպես մեր բոլոր, այնպես էլ հետագա ծրագրերն ուղղված են երիտասարդությանը, որպեսզի վերջինս լինի ավելի բանիմաց, գիտակից ու իրազեկ քաղաքացի և իմանա, թե ինչպես իր ձայնը դարձնել լսելի, մասնակից լինել որոշումների կայացման գործընթացում։ 2022-ի ամենամեծ ծրագրերից մեկը REACT-ն է, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում տեղի են ունենալու փոքրիկ ֆորումներ, երիտասարդները ներկայացնելու են իրենց համայնքային խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակներն ու տեսլականը։ Մենք էլ փորձելու ենք դրանք փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի իմանան, թե ինչպես է մտածում այսօրվա երիտասարդությունը և թե ինչ գաղափարներ ունի սեփական համայնքի ու երկրի զարգացման համար։ Ֆորումներից հետո արդեն կլինի մեծ կոնֆերանս, որում ներկա ամենաակտիվ դելեգատները հնարավորություն կունենան մեկնել Ռիգա և Իսլանդիա՝ ներկայացնելու Հայաստանը»։ ԵԵՊ Հայաստանի 9-ամյակի միջոցառմանը նաև ներկա էին Հայաստանում Եվրոպական երկրների դեսպանատների, պետական մարմինների, կրթական հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների և երիտասարդությանը հարող ոլորտների ներկայացուցիչներ։

Եվրոպական երիտասարդական պառլամենտը (ԵԵՊ) բացառիկ կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր խորհրդարանական ձևաչափով։ ԵԵՊ-ի միջազգային հովանավոր կազմակերպությունը Բեռլինյան Շվարցկոպֆ հիմնադրամն է, իսկ կազմակերպության գործունեությունը իրականացվում է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի բարձր հովանու ներքո։ Եվրոպական պառլամենտի նախագահը ԵԵՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է: ԵԵՊ Հայաստանը երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը ԵԵՊ ցանցի լիիրավ անդամ է դարձել 2012 թվականին։ Այսօր ԵԵՊ-ն Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական ցանցն է, իսկ Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունը հանդիսանում է դեբատների, միջմշակութային շփման, կրթական աշխատանքի իրականացման և նորարական գաղափարների փոխանակման լավագույն հարթակ հայ երիտասարդների համար: ԵԵՊ-ի գլխավոր նպատակն է ապահովել հայ երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման և դրանց կիրառման գործում: Իր գործունեության 9 տարիների ընթացքում Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունն իրականացրել է ավելի քան 120 կրթական ծրագիր` ընդգրկելով 10000-ից ավելի հայ երիտասարդների, ինչպես նաև աշխարհի ավելի քան 70 երկրներից ժամանած 1000 ներկայացուցիչների։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55