Daily Express-ի անգլիական հրատարակությունը հրապարակել է Վիեննայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանի հետազոտողների տվյալները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ մարդու երկարակեցության վրա, բացի հիմնական պատճառներից, ինչպիսիք են՝ սնվելը, կենսակերպը, ժառանգականությունը, ազդում է նաեւ կրթությունը։ Ավելին, փորձագետները նշում են, որ կրթված մարդը կարող է 10 տարով ավելի երկար ապրել, քան կրթություն չունեցողը, հայտնում է Planet-today-ը։
Գիտնականները, Վիեննայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանից Կլեմենս Դանլերի եւ Կատարինա Պֆաֆի ղեկավարությամբ, ուսումնասիրել են 100 տարեկան մարդկանց կյանքը։ Նրանք պարզել են, որ այդ մարդկանց կրթությունն ազդել է այն բանի վրա, որ նրանք կարողացել են ապրել մինչեւ խոր ծերություն։
Հետազոտության հեղինակ Կատարինա Պֆաֆը պնդում է, որ կրթության ոլորտը կարող է օգնել առողջապահության ոլորտին, եթե պետությունը ճիշտ կրթական քաղաքականություն իրականացնի:
Նոր հետազոտություններն ապացուցել են, որ կրթությունն ազդում է կյանքի տեւողության վրա։ Այս մասին 2016թ. գրել է Այզեկ Սասոնը, ով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտաշխատող է եւ ուսումնասիրել է առողջության ոլորտը: Այզեկը եկել է այն եզրակացության, որ կրթված ամերիկացիներն ավելի երկար են ապրում, ընդ որում՝ կյանքի տեւողությամբ նրանց մեջ տարբերությունը մեծ չէ:
Սասոնը նաեւ պնդում է, որ կրթված սպիտակամորթ կանայք կարող են 9 տարի ավելի երկար ապրել չկրթվածներից, մինչդեռ տղամարդկանց դեպքում տարբերությունը 12 տարի է: Այդպես է նաեւ սեւամորթների դեպքում։ 1990 թվականից նրանց կյանքի տեւողությունը մեծացել է, ինչը կապված է սեւամորթ բնակչության կրթության մակարդակի բարձրացման հետ։
Իհարկե, կարելի է ասել, որ կրթված մարդիկ ավելի լավ կենսապայմաններ ունեն եւ այդ պատճառով են նրանք ավելի երկար ապրում, սակայն այդ փաստը չի ապացուցվել։ Գիտնականները համոզված են, որ կրթված մարդիկ ունեն ճիշտ մտածելակերպ, որը թույլ է տալիս նրանց ճիշտ գործողություններ կատարել առօրյա կյանքում: Այս փաստը գիտականորեն ապացուցված է։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55