Դերասանուհի Մերի Հակոբյանին հանդիսատեսն արդեն կտեսնի նորովի. նա ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը «Կսպանեմ քեզ» երգի հիման վրա, որով տրվեց Մերիի երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը։ Շնորհանդեսի ընթացքում ջերմ մթնոլորտում Մերին պատմեց, որ վաղուց էր ուզում երաժշտական կարիերա սկսել, քանի որ դերասանական կարիերային զուգահեռ երգում էր երաժշտական տարբեր ակումբներում, սակայն ներկայացնում էր cover–ներ։
Մերիի համար գրված երգի հեղինակն Արտեմ Վալտերն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արթուր New Way–ը, իսկ գլխավոր հերոսի դերում Գևորգ Գրիգորյանն է:
«Կարծում եմ՝ ես ըստ արժանվույն եմ ներկայանում իմ լսարանին։ Արտեմ Վալտերի հետ երկար ժամանակ փորձում էինք գտնել ինձ հոգեհարազատ երգ։ Արդյունքում ստեղծվեց երգ, որտեղ կան և՛ մեր ժողովրդին, և՛ ինձ հարազատ տեմպ ու ռիթմ։ Տեսահոլովակում էլ ներկայանում եմ այնպիսի ոճով, ինչպես հասարակությունն ինձ չի տեսել։ Այնքան ուրախ եմ, որ Արտեմը կարողացավ հասկանալ, իսկ Արթուրը՝ լավագույնս ներկայացնել ինձ»,– ասաց Մերին։
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր New Way–ն էլ պատմեց, որ տեսահոլովակը նկարահանել է այն սցենարով, որը տեսել է երգն առաջին անգամ լսելուց անմիջապես հետո։
«Ես և՛ սցենարիստ եմ, և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր։ Ռեժիսորը պետք է ամեն ինչից հասկանա, որպեսզի կարողանա լավ աշխատանք մատուցել։ Երգը լսելուց հետո առաջին հարցս էր՝ Վալտե՞րն է գրել, որովհետև նրա ձեռագիրը շատ տարբերվող է։ Շատ ուրախացա, որ երգի հեղինակն ինքն է։ Մենք շատ մեծ թիմային աշխատանք ենք արել, որտեղ յուրաքանչյուր անդամի գործը շատ կարևոր էր»,– ասաց նա, ապա նկատեց, որ այս աշխատանքն էքսպերիմենտ է, հաջորդը ևս էքսպերիմենտ է լինելու։
Մերին էլ շեշտեց, որ փորձարկությունների հարցում վստահել է ռեժիսորին․
«Նկարահանվել ենք 40 ժամ՝ առանց ընդմիջման։ Չենք քնել ու չնայած շատ հոգնած էինք՝ պիտի շարունակեինք աշխատանքը, քանի որ Արթուրը 2 օրով էր Մոսկվայից եկել Երևան։ Մինչև Արթուրի Հայաստան գալն էլ մազերս ամբողջությամբ մանր հյուսքեր էինք արել կերպարներից մեկի համար, Արթուրը հասավ, նայեց և ասաց՝ քանդիր։ Ես հետևում էի նրա բոլոր ցանկություններին, քանի որ պրոֆեսիոնալ է։ Ես Արթուրին ուղղակի ասել եմ՝ ինչ ուզում ես, նկարիր, որովհետև վստահ էի արդյունքի վրա։ Նա տարիների աշխատանքային փորձ ունի ռուսական շոու բիզնեսում և վստահ էի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու։ Հիմա նայում եմ տեսահոլովակն ու հասկանում, որ արժեր վստահել նրան»։
Առաջիկայում սպասվում են շաատ նորություններ.
«Եթե մտնում եմ որևէ ոլորտ,ապա պետք է լինեմ լավագույններից մեկը, և ես ջանք չեմ խնայելու: Հուսով եմ՝ հասարակությունը կգնահատի մեր աշխատանքը։ Իհարկե, պատրաստ եմ տարբեր արձագանքների․ նախ՝ կատարյալ ոչինչ չկա, երկրորդ առողջ քննադատության վերլուծությամբ մեր հաջորդ աշխատանքն ավելի լավն է լինելու»։
Մերին շարունակելու է ներկայանալ նաև որպես դերասանուհի: Օրվա տորթի ընտրությունը պատահական չէր՝ դաշնամուրի և տեսախցիկի համադրությամբ: Խորհրդանշում էր Մերիի 2 մեծ սերը՝ երաժշտությունն ու կինոն:
Արմինե Բրսոյան
18:44
18:37
17:21
16:00
15:12
11:33
10:28
21:15
20:33
20:13
18:01
17:52
17:26
17:04
16:34
15:35
15:09
12:45
12:25
12:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36