«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ լրատվական օվկիանոսի հորձանուտում, երբ քաղաքը սև-սպիտակների կործանարար մշակույթը ներմուծած նախկին քաղաքագլխի տպավորիչ ելույթն էր քննարկում, քաղաքական հատակից մի լուսահոգի կուսակցության ավազահատիկ հիշել է Արթուր Վանեցյանի «կանգ առ»-ի կոչը: Հետպատերազմյան և կիսափլուզված Հայաստանում, մասամբ (ժամանակավոր) կորսված Արցախում դժվար է ասել, թե իրեն քաղաքական գործիչ համարողը հայտնի կոչի որ կետի հետ համաձայն չէ: Վստահ եմ, որ անգամ կոչի բովանդակությունը չէր հիշում «սպասարկու ելույթի» ընթացքում: Խնդիրը այլ տեղ է, Մարուքյան Էդմոնին Հ1-ում աշխատանքի են ընդունել, որպես ՔՊ չափավոր և կանոնադրային քննադատ, իսկ բոլորովին վերջերս իրենք հրաժարվում էին Սահմանադրությունը ոչնչացնող այսպես կոչված փոփոխությունները ՍԴ ուղարկել (լհկ պատգամավորների ստորագրությունը պակասեց, եթե հիշում եք), դե անիծյալի հետ սուրճ (դուրս եկավ ասեց որ Ղարաբաղյան բանակցությունների մասով ամեն ինչ OK ա, հետո եղավ պատերազմ) խմելն էլ ձեզ փեշ-քեշ: Եթե ՔՊ-ն հայ քաղաքական դաշտի չարիքն է, ապա ԼՀԿ-ն այդ չարիքի մարմնի շլակերը աբսորբացնող փոքրիկ հրեշ է: Ես մարդկային առումով հասկանում եմ ՔՊ-ին. ծանր ժամականեր են՝ տզրուկաբուժությունը իսկապես կարող է օգտակար լինել: Առանցքից և սկզբուքներից զուրկ ընդդիմությունը Հայաստանում տեղ չունի. մարդիկ բնազդաբար են ազատվում այդպիսիններից: Ափսոս, որովհետև սկիզբը իսկապես կլասիկ էր… Իսկ Արթուր Վանեցյանը ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար է, եթե նույնիսկ վաղը լինի պետական լիազորություններով չծանրաբեռնված քաղաքացի, պարզ կարողանալու է նայել, թե՛ իր մտերիմների, թե՛ անծանոթ քաղաքացիների աչքերի մեջ: Մի բան, որ ձեզ դժվար թե հետաքրքրի: Իսկ դուք, հարգելի լհկ ավագանի, հավանաբար, մասնակցելով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին ԼՀԿ առաջին եռյակում, ստանալու եք 1-3 տոկոս քվե՝ դուրս մնալով նաև Երևանի ՏԻՄ մարմնում ներկայացվածությունունից, որովհետև ինչպես վերևում ասեցի` ժողովուրդը բնազդաբար է ազատվում ձեր նմաններից: Հ.Գ. ասում են նաև, որ ինչ-որ քպ ավագանի ցանկացել է, որ իրեն նույնպես անդրադարձ լինի այս գրառմամբ, բայց ես իրեն այդ հաճույքը չեմ պատճառի: Խորհուրդս մեկն է. աշխատեք մնալ չճանաչված՝ դա ձեզ շուտով օդի պես անհրաժեշտ է լինելու…»։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02