«Օրենքի դրույթն այնպես չէր, որ հակասահմանադրական էր, մենք փորձում էինք կանխել հակասահմանադրական մեկնաբանությունները»,- այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանն անվավեր ճանաչելու որոշմանը։
Նրա խոսքով՝ ՍԴ որոշմամբ հնարավոր ռիսկերը փարատվեցին։
«Առողջապահության նախարարի հայտնի հրամանի ամենամեծ խնդիրը նրանում էր, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա դրվում էր պարտականություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարել ՊՇՌ հետազոտումների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրությանը հակասող և անվավեր։ Սա մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ Շատ կարևորում եմ, որ հենց այդ մասով ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն»,- ասաց նա։
Իրավաբանի խոսքով՝ աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտություններ չեն կատարելու, քանի որ այն հակասահմանադրական է։
«Աշխատողներին գործատուն այլևս չի կարող ասել, որ կգնաս ու քո գրպանից կհանես գումարն ու կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար։ Բայց եկեք մի բան ընդգծենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ լավագույն միջոցը պատվաստումներն են»,- ասաց պատգամավորը։
Նա նաև հիշեցրեց, որ մինչ ՍԴ-ի որոշումը, ամեն կերպ հորդորել են չկայացնել նման որոշում, քանի որ դա հակասահմանադրական է։
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02