«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ նորաստեղծ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում:
Բանն այն է, որ անգամ դատախազներն են ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք հայտնել, թե նախաքննական մարմինը քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար քրեական գործերն այնպիսի վիճակում է ուղարկում դատարաններ, որ հետագայում որպես մեղադրողներ իրենք են դատարաններում կանգնում փաստի առջեւ, ուստի ցանկացած հնչեղ գործով, եթե տեսնեն մի բան այն չէ, քրեական գործը ետ են ուղարկելու:
Մեր ստացած տեղեկությունը երբ համադրեցինք իրականության հետ, ամեն ինչ առավել հստակ դարձավ: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը հսկող դատախազը գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն իրավիճակն է եղել նաեւ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կաշառքի գործով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործով:
Սակայն արձանագրենք` գործող պաշտոնյաների, մասնավորապես՝ Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով կարճվեց, իսկ նախկին չինովնիկների մասով քրեական գործերի համար ամեն ինչ անում են, որ դատական վախճան ապահովեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55