Հալեպում տեղի է ունենում երեկ հրթիռակոծության ժամանակ զոհված հայերի հուղարկավորության արարողությունը:
Հայտնի է, որ վիրավոր հայերից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Բողիկյանը:
«Անտրամադիր ենք բոլորս։ Հիմա զոհերի հուղարկավորությունն է։ Դեռևս որևէ պլան չկա (հայ համայնքի) երեխաներին Հալեպից դուրս հանելու հետ կապված։ Բարդ վիճակ է։ Բոլորը դպրոցահասակ են, ոմանց ծնողները չեն վստահում երեխաներին առանձին ուղարկելու հարցում, իսկ հավաքական կերպով դուրս գալու պարագայում վախենում են թիրախ դառնալ: Ամբողջ քաղաքը տխուր է: Մարդիկ տրամադրված չեն ո՛չ աշխատելու, ո՛չ առհասարակ տնից դուրս գալու: Երկու վիրավորների վիճակն էլ ծանր է: Մեկն Արա Արամյանն է, որ կորցրել է երկու ոտքերը, մյուսը՝ Հարութ Ավագյանը, ում մարմինը հրկիզվել էր», - մեզ հետ զրույցում նշեց Զարմիկ Չիլափոշյան-Բողիկյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:
Սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացած հայերի անուններն են՝
Արման Հինդոյան
Ծիլա Ջաբաղջուրյան
Հասմիկ Կիրակոսյան- Բերեջիքլյան
Միրեյ Հինդոյան
Պիեռ Հարիրո
Վիրավորները՝
Գառնիկ Կարապետյան
Ծովիկ Գապիքյան
Արա Արամյան
Մարի Կարապետյան
Արշակ Բերեջիքլյան
Յակուբ Հարիրո
Ջորջ Հարիրո
Հարութ Ավագյան
Բեթի Լախոյան - Հինդոյան
Մովսես Հինդոյան
Նազար Զարմինյան
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34