Մոտ 22 միլիոն եթովպացիներ մարդասիրական օգնության կարիք կունենան 2022 թվականին։ Սպասվում է, որ Եթովպիայի առանց այն էլ բարձր հումանիտար կարիքները հաջորդ տարի կավելանան շարունակվող հակամարտությունների, երաշտի, ջրհեղեղների, հիվանդությունների բռնկման եւ մորեխների գրոհի պատճառով, ասել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը:
«Մարդասիրական կարիքները շարունակում են բարձր մնալ Եթովպիայի մի քանի շրջաններում, եւ մինչեւ տարեվերջ առնվազն 20 միլիոն մարդ այս կամ այն տեսակի մարդասիրական օգնության կարիք կունենա»,- ասվում է զեկույցում:
«Բացի այդ, հրատապ գործողություններ են անհրաժեշտ Եթովպիայի հարավում եւ արեւելքում երաշտի հետեւանքների խորացումը վերացնելու համար: Հատկապես մտահոգիչ է Հարավային Օրոմիայում եւ Սոմալիի շրջաններում շարունակվող երաշտը»,- ասվում է զեկույցում։
Ամհարա շրջանում, որտեղ մի քանի քաղաքներ եւ ավաններ հուլիսից մինչեւ վերջերս վերահսկվում էին Տիգրայա ուժերի կողմից, գրանցվել է ամենամեծ աճը՝ 3,7 միլիոն մարդ շտապ օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ շուրջ 4 միլիոն ներքին տեղահանվածներ ամբողջ Եթովպիայում հակամարտությունների պատճառով տեղահանվել են իրենց տներից:
Զեկույցում ասվում է, որ արեւելաաֆրիկյան երկրին անհրաժեշտ կլինի մոտ 1,4 միլիարդ դոլար օգնություն, որից 892 միլիոնը դեռ պետք է հավաքվի:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58