Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իրաքի միջնորդությամբ մասնակցել բանակցությունների հաջորդ փուլին՝ ուղղված Սաուդյան Արաբիայի հետ լարվածության չեղարկմանը, տեղեկացնում է Mehr-ը։
Հանդես գալով իրաքցի պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ Թեհրանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում՝ Ամիր-Աբդոլահիանն ասել է, որ Թեհրանը Էր Ռիադին է ներկայացրել «գործնական մի շարք առաջարկներ», որոնք «դրական» են ընկալվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։
Բանակցություններն ուղղված են դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ։
Իրանի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ իր երկիրը պատրաստ է սատարել տեխնիկական պատվիրակությունների այցերին՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն անհրաժեշտ նախապատրաստությունն իրականացնելու համար, բայց ավելացրել է, որ առայժմ հայտնի չէ, թե «որ փուլում տեղի կունենան» նման այցեր։
Ամիր-Աբդոլահիանը նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիան վիզաներ է տվել իրանցի երեք դիվանագետի, որոնք կհաստատվեն Իսլամական համագործակցության կազմակերպության Ջիդայի կենտրոնակայանում։
«Ես շնորհակալ եմ Իրանի կառավարությանը թյուրըմբռնումը վերացնելու եւ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերի համար»,- ավելացրել է նա։
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58