Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում 2021 թվականը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, և ի՞նչ ակնկալիքներ կան 2022 թվականին։
«Այնուամենայինվ, սպասումներ կամ գնահատականներ չարժե ձևավորել կամ փորձել ձևավորել՝ կռահելով ինչ-որ որոշակի ժամկետ։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Ամանոր է, և բոլորն ամփոփում են արդյունքները։ Պարզապես մի պարզ պատճառով. պայմանավորվածության կնքման պահից անցած յուրաքանչյուր օրվա ընթացքում հսկայական աշխատանք է դրված։ Հաղթանակներ և պարտություններ, ձեռքբերումներ և անհաջողություններ և մենք դրանք մեկնաբանում ենք ամեն օր»,- նշել է նա։ «Ուստի հիմա չեմ էլ փորձի ամփոփել ինչ-որ գլոբալ արդյունք։ Մենք ամեն օր ամփոփում էինք այս արդյունքները և նախանշում ապագայի պլանը, իսկ հաջորդ օրը մեկնաբանում էինք դրանք՝ ասելով, թե ինչն է ստացվում, ինչը չի ստացվում մեզ մոտ։ Այս մասին գլոբալ կերպով խոսել ենք նոյեմբերի 9-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման տարելիցին։ Ըստ այդմ՝ այս առնչությամբ էլ եղել է ԱԳՆ հայտարարություն»,- հավելել է նա։ Ըստ նրա՝ ընդգծվել է, որ արձանագրված պայմանավորվածությունները, խոսքը երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում, Բաքուն և Երևանը հավատարիմ են մնում դրա բոլոր դրույթների խստիվ պահպանմանը։ «Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շատ մանրամասն խոսել են տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին»,- ասել է Զախարովան։ «Սպասելիքները միշտ կապված են աշխատանքի որակի հետ։ Սպասումների մասին ցանկացած հայտարարություն կարելի է անել, բայց հիմքում աշխատանք պետք է լինի։ Փորձագետները, դիվանագետները, գերատեսչությունների ներկայացուցիչներ աշխատում են ամեն օր՝ ելնելով պետությունների ղեկավարության կողմից իրենց տրված ուղեցույցներից և այն փաստաթղթերից, որոնք համատեղ ընդունվում են։ Մաղթում եմ Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են այդ ուղղությամբ, այդ թվում՝ ռուսական կողմին, նրանց, ովքեր պաշտպանում են իրավիճակը տեղում ցանկացած նոր բարդություններից, առաջին հերթին խաղաղություն, համբերություն, հաջողություն և հաջողություն այս գործում։ Շատ դժվար առաքելություն է՝ բացել ամենաերկարատև, դժվարին և, ցավոք, արյունալի հակամարտություններից մեկը: Եվ հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի՝ հաշվի առնելով այն, որ բոլորը առավելագույն ջանքեր կգործադրեն»,- նշել է Զախարովան։
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03