ՀՀ առողջապահության նախարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 24-26-ը կազմակերպել է իրազեկման դասընթաց «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. Սեզոնային գրիպի և Covid-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով։ ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը ներկայացրեց իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և կորոնովիրուսի համաճարակի պայմաններում այլ պատվաստումների իրականացման գործընթացը։ Նրա խոսքով՝ համաճարկի հենց սկզբից կտրուկ նվազել է երեխաների պլանային պատվաստումների տոկոսը, քանի որ ծնողները խուսափել են երեխաներին տանել բժշկական կենտրոններ։ Միաժամանակ նշեց, որ ՀՎԿ ազգային կենտրոնի առաջարկով բժշկական կենտրոններում բացվել են ընթացիկ պատվաստումների համար առանձին մուտք, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընթացիկ պատվաստումների տոկոսը։ Կարևորելով պատվաստումների դերը այնպիսի հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են պոլիոմելիտեը, հեպատիտը և մի շարք այլ հիվանանդություններ, Գայանե Սահակյանը հայտնեց, որ գրեթե հաջողվել է հաղթահարել դեռևս ոչ հեռու անցյալում մարդուն հայտնի մի շարք մահաբեր հիվանդություններ։ Նա տեղեկացրեց, որ հատկապես հասարակական մեծ հակազդեցություն եղավ պապիլոմա վիրուսի դեմ 2017 թ. սկսված պատվաստումների դեմ։ Ըստ նրա՝ սկզբնական շրջանում այդ հիվանդության դեմ պատվաստման 5/%-ն են ապահովել, որոշակի նպատակային միջոցառումների արդյունքում հաջորդ տարիներին այն հասցվել է 20%-ի, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրկին նվազել է՝ հասնելով 15%-ի։ Նշենք, որ սեմինարի շրջանակում անդրադարձ կլինի նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02