Վանաձոր համայնքապետարանում աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով, աշխատավարձերի մասով եւս խնդիր չկա, որովհետեւ աշխատակազմի քարտուղարը գլխավոր ֆինանսիստն է քաղաքապետարանի եւ իրավունք ունի այդ փաստաթղթերը ստորագրել եւ աշխատակիցները աշխատավարձերը ստանան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք խնդիրներ չեն ծագում, որ Վանաձորը չունի համայնքապետ: Նրա խոսքով, քանի որ քաղաքի բհաջորդ տարվա յուջեն չի ձեւավորվել, աշխատում են նախորդ բյուջեի տրամաբանությամբ.
«մենք էլի համայնքներ ունենք, որոնք ամիսներով համայնքապետ չեն ունեցել եւ աշխատանքները չեն դադարել»: Մարզպետը կասկած հայտնեց, որ ընտրություններում եղել են կեղծիքներ. «Երբ նայում ենք քաղաքապետարանի մուտքերը, տեսնում ենք, որ նոյեմբերին 10 մլն դրամի մուտք է արվել աղբի, բնակվարձի, սրանք այն մարդիկ են, որոնք սոցիալապես անապահով են: Սա կասկած է հարուցում, որ այդ մարդկանց կաշառել կամ համոզել եւ այդ ճանապարհով տարել են ընտրության: Նաեւ գրանցումների հետ կապված խնդիրներ են եղել, որը նախկինում կիրառվել է ընտրությունների ժամանակ: Հիմա դա ուսումնասիրվում է: Իհարկե, մարդուն չի արգելվում գալ ու գրանցվել Վանաձորում, բայց կասկած է հարուցում, որ դա կարող էր ազդել ընտրությունների ելքի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին իրենք դեռ չեն դիմել իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:
16:30
15:33
13:06
12:35
12:05
12:05
11:33
11:12
09:52
09:45
09:33
09:16
09:03
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31