Գերմանիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավի մեկնարկից մեկ տարի անց դժգոհ է դրա կազմակերպումից։ Այդ մասին են վկայում DPA գործակալության պատվերով YouGov սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները։
Հարցմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 21-23-ը, մասնակցել է 2061 մարդ։ Հարցվածների 19 տոկոսը «խիստ դժգոհ», իսկ հարցվածների 31 տոկոսը «ավելի շուտ դժգոհ» է այն բանից, թե ինչպես է ընթացել Գերմանիայում բնակչության պատվաստումների արշավը վերջին 12 ամիսների ընթացքում։ Միեւնույն ժամանակ, գերմանացիների միայն 31 տոկոսն է «ավելի շուտ գոհ», իսկ 7 տոկոսը՝ «շատ գոհ» կորոնավիրուսային վարակի դեմ իմունիզացիայի արշավի կազմակերպումից։ Հետազոտության մասնակիցների եւս 7 տոկոսը որեւէ տեղեկություն չի տրամադրել այս հարցի վերաբերյալ։
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին։ Առաջինը պատվաստվել են տարեց քաղաքացիները, բժիշկները, սոցիալական կարեւոր մասնագիտությունների գծով աշխատողները։ Մինչ օրս 61.3 մլն գերմանացի (բնակչության 73.7 տոկոսը) ստացել է դեղամիջոցի առնվազն մեկ չափաբաժին, մոտ 60 մլն մարդ (70.7 տոկոս) ամբողջությամբ պատվաստվել է, երկրի բնակիչների մոտ 35 տոկոսը վերապատվաստվել է։
Արշավի ընթացքում օգտագործվում են ամերիկյան Pfizer ընկերության եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ամերիկյան Moderna եւ Johnson & Johnson ընկերությունների եւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութերը:
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58