Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողովը այս տարի կրում է «Ապագայի բժշկություն. Համատեղ հայացք համընդհանուր խնդրին խորագիրը»: Այս տարի գիտաժողովն անցկացվում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակի շրջանակում:
Գիտաժողովին իրենց կազմակերպական աջակցությունն են հայտնել հասարակական մի շարք մասնագիտական կազմակերպություններ՝ Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների, հոգեուռուցքաբանության, ուռուցքաբանների, ռադիոլոգիներիասոցիացիաների մասնագետները միավորել են ջանքերը՝ համատեղ բարձրաձայնելու և որոնելու բժշկագիտության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումները, մեթոդներն ու մոտեցումները:
Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ, ինչպես նաև արդեն բազմափորձ բժիշկներ Երևանից և մարզերից: Հյուրեր էն ժամանել նաև արտերկրից:
Ողջունելով մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց, որ բազմաբնույթ մասնագիտական հարցերից զատ երիտասարդ բժիշկների համար օրակարգային են բժշկական ծառայությունների որակի մշտական բարելավման, բուժաշխատողների մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման հարցերը։
Համաժողովի առաջին հատվածը՝ պլենար նիստը նվիրված էր առողջապահության կազմակերպման և հանրային առողջապահության հիմնախնդիրներին: Քննարկվեցին պացիենտի վրա հիմնված առողջապահական համակարգի զարգացման հնարավորությունները, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական մի քանի հիմնադրույթներ, միջազգային առողջապահական հասարակական կազմակերպությունների գործունեության կարևորություններին ու առաջնահերթություններին, առողջապահական համակարգի ֆինանսավորմանը, առողջապահական լրագրությանն ու հանրային կապերին վերաբերող հիմնահարցեր: Ներկայացվեցին նաև Եգիպտոսից և ԱՄՆ-ից ժամանակ մասնագետների զեկույցները:
Այնուհետև առանձնացվեցին նեղ մասնագիտական բաժինները՝ ներքին հիվանդություններ, ճառագայթային ախտորոշում, մանրաբարձություն և գինեկոլոգիամ դիմածնոտային վիրաբուժություն և ստոմատոլոգիա:
Գիտաժողովի շրջանակում անցկացվեց նաև երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի ներկայացման մրցույթ` «Ես եմ անկախության սերունդը» խորագրով: Ներկայացվեցին 10 կլինիկական դեպքեր: Համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը կամփոփվի գիտաժողովի 2-րդ օրը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02