Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ հիվանդանոցում պարզվում էին դեպքի հանգամանքները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը տեղեկություններ է ստանում, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ու արդեն՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, պարզում են, որ վրաերթը տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում: Ժամերի ընթացքում ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի ոստիկանները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են հրավիրում Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին: Նրա տան բակում հայտնաբերվում է ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան, որը հետաքննիչ Ն. Պետրոսյանի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կասկածյալ Սուրիկ Ա.-ն ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ, և նա ասել է. «Աշխատանքից հոգնած եկել եմ, ասի մի երկու բաժակ խմեմ, քնեմ: Դրա համար էլ խմած եմ»:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44