41-ամյա Օվսաննայի կյանքը փշրվել էր որդու`Հենրիկ Աասատուրյանի զոհվելուց հետո: 44-օրյա պատերազմի մասնակից որդին զոհվել էր հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից: Հներիկին ընդամենը 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր: «Ինքը երբեք բանակից դժգոհություն չի ունեցել: Մարտունի 2-ում էր ծառայում, մեզ չէր ասում, որ մարտական գործողությունների է մասնակցել: Հետո իմացանք,որ մոտ մեկ ամիս մասնակցել է մարտական գործողություններին, զոհվել է հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Օվսաննան: Ավագ որդու զոհվելուց հետո Օվսանան իր մեջ ուժ է գտել եւ նորից է որդի ունեցել, անունն այս անգամ Հենրի է կնքել. ասում է, որ փոքրիկն օգնում է, որպեսզի չխելագարվեն:
«Մի փոքր լուսավորություն տվեց այս երեխան մեր կյանքին, մեր կյանքը փշրվել էր, փշուր-փշուր էր եղել: Ծնողն առահասարակ սփոփանք չի գտնում երեխայի կորստից հետո, բայց այս երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք»,-ասաց նա: Տիկին Օվսանան ասում է, որ եթե առողջական վիճակը թույլ տա, նորից կցանկանա մայրանալ, որ երեխան իրեն հասակակից քույր կամ եղբայր ունենա: Բացի փոքրիկ Հենրիից, Օվսաննան նաեւ 20-ամյա դուստր ունի: Նշենք, որ զոհված տղան ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03