 
            Տոնական համերգով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան)  ավարտեց համերգային տարին: Չնայած դժվարություններին, նվագախումբը հագեցած համերգային տարի է ունեցել: «Ի հեճուկս համավարակին ու սահմանափակումներին, նվագախումբը բավական  եռանդուն աշխատանքային տարի է ունեցել՝ ծրագրերում ունենալով ինչպես հայ, այնպես էլ եվրոպական դասականներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ  նվագախումբը ներառվել է աբոնեմենտային ծրագրի մեջ՝ ունենալով նաև հատուկ մշակված ծրագիր հենց դպրոցահասակ ունկնդրի համար: Դրանից ելնելով, նվագախումբը մշակել է նոր համերգային ծրագիր՝ «Սերունդների երկխոսություն», երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու։
Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցի շնորհալի երաժիշտ-կատարողներն ինչպես  տարեմուտի եզրափակիչ համերգին, այնպես էլ մինչ այդ ելույթ  են ունեցել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ամփոփիչ համերգին ևս նվագախումբն ներառել է մենակատարներ այդ տարիքային խմբից, ինչը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլ նաև մեծ հույս է ներշնչում, որ Գյումրիում դասական արվեստը միշտ իր տեղը կունենա»,- շեշտեց Սոնա Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հաջորդ տարվա անելիքներին՝ նվագախմբի տնօրենը նշեց, որ նոր համերգային ծրագրեր, հրավիրված դիրիժորներ ու մենակատարներ ևս կլինեն: Առաջարկները շատ են:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց, այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ավերված քաղաքում կարելի է ստեղծել նման կառույց: Նվագախումբն ստեղծվել է Գյումրու համար դժվարին տարիներին՝ այն ժամանակ, երբ շատերը թերահավատորեն էին մոտենում հետերկրաշարժյան քաղաքում մշակույթի գոյության փաստին: Հավատացողներն ու ուժ տվողներն ավելի քիչ էին, սակայն ավելի զորեղ գտնվեցին: Առաջին հավատացողներն ու գյումրեցուն կրկին մշակութային կյանքի հույս տվողները մաեստրո Լորիս Ճգնավորյանը, Հասմիկ Կիրակոսյանը և Ռոբերտ Մլքեյանն էին:  Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին: Տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը,  Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և երկրի սահմաններից դուրս՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34