Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «21-րդ դարի ծագող աստղ է», եւ որ 2021 թվականի վերջին երկրում ՀՆԱ-ի աճը երկնիշ թվի կհասնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան 21-րդ դարի ծագող աստղ է, լավ մտածված քաղաքականության շնորհիվ նա դարձել է այն երկու երկրներից մեկը, որոնց տնտեսական աճը համավարակի առաջին տարում դրական է եղել։ Մենք այս տարվա համար ցույց կտանք ՀՆԱ-ի երկնիշ աճի ցուցանիշ»,- ասել է նա՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Գազիանթեփ նահանգի իշխող կուսակցության անդամների առջեւ։
Նրա խոսքով` 2002 թվականին, երբ իշխանության եկավ իր գլխավորած կուսակցությունը, կենտրոնական բանկի պահուստները կազմում էին ընդամենը 27,5 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ին պարտքը՝ 23,5 մլրդ դոլար, մինչդեռ այսօր խոսքը կենտրոնական բանկի պահուստների 120 մլրդ դոլարի եւ ԱՄՀ-ին պարտքի բացակայության մասին է։
« «Հինգերորդ շարասյունը» վերջերս փորձեց խուճապ առաջացնել երկրում, մենք բախվեցինք արտարժույթի շուկան մանիպուլյացիայի ենթարկելու աննախադեպ փորձերի, բայց մենք այդ խնդիրը լուծեցինք ընդամենը մեկ ժամում»,- ասել է Էրդողանը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել էր զեղչային տոկոսադրույքը 15%-ից իջեցնել մինչեւ 14%, ինչը թուրքական արժույթի կտրուկ անկում էր առաջացրել՝ երկուշաբթի դոլարը հասել էր ռեկորդային 18,4 լիրայի։
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58