ԽՍՀՄ փլուզումից հետո արեւմտյան երկրների կողմից չարդարացված վստահությունը Ռուսաստանին ցույց տվեց, որ նրանց խոսքին հավատալ չի կարելի։ Այս մասին երկուշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի բացառիկ հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այն ամենը, ինչ եղել է Արեւմուտքի հետ մեր հարաբերություններում ԽՍՀՄ անհետացման եւ նոր հարաբերությունների կառուցման փուլում, այդ մասին նախագահը մեկ անգամ չէ, որ ասել է, իհարկե, դա վստահության միանգամայն աննախադեպ մակարդակ էր, բարեկամություն անելու, համարյա թե դաշնակից դառնալու ցանկության մակարդակ, ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչը հիշատակում է պարբերաբար։ Բայց այդ ամենը, մենք հիանալի հասկանում ենք, սխալ էր։ Չի կարելի հավատալ այդ մարդկանց խոսքին»,- նշել է նա։
Մեկնաբանելով ՌԴ նախկին արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի արտահայտությունը, որը կարծում է, թե Ռուսաստանը պետք է ՆԱՏՕ մտնի, Լավրովն ասել է, որ «ռուսաստանցի շատ քաղաքական գործիչների (նախեւառաջ՝ ընդդիմադիր) համար Արեւմուտքը անվերապահ իդեալ է եւ անվերապահ առաջնորդ»։ «Նրանք ոչ մի արատ չեն տեսնում Արեւմուտքում, չեն տեսնում ոչ մի վնաս այն բանում, ինչ Արեւմուտքն անում է ամբողջ աշխարհում՝ կործանելով երկրներ, քանդելով պետականություններ։ Եվ կան ցանկացողներ՝ պարզապես ենթարկվելու նրան, ինչ տեղի է ունենում»,- նշել է նա։
Լավրովը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, թե դաշինքը երբեք դեպի Արեւելք չընդլայնվելու խոստումներ չի տվել, չի համապատասխանում իրականությանը։ «Իհարկե, խոստացել են»,- ասել է նա՝ հղում կատարելով անգլիացի դիվանագետի հիշողություններին, որի անունը չկարողացավ հիշել, որը մասնակցել էր Գերմանիայի միավորման հետ կապված բանակցություններին։
«Գրել է այդ անգլիացի դիվանագետը, պետք է գտնել ցիտատը, չեմ կարծում, թե դժվար է դա անել, ինչ-որ ֆանտաստիկ մի բան։ Նա ասում է. այո, նրանք անկեղծորեն խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, բայց, իհարկե, նրանք դա նկատի չունեին։ Նրանց առաջ էր մղում նոր Եվրոպա կառուցելու պատմական շանսը, որտեղ առճակատում չի լինի։ Իսկ ԱՄՆ նախագահի 1977-1981թթ. ազգային անվտանգության գծով օգնական Զբիգնեւ Բժեզինսկին գործընկերներից մեկի հետ զրույցում ուղղակի ասել էր. «Մենք խաբեցինք նրանց»,- նշել է Լավրովը։
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58