Իսրայելը պատրաստ է միայնակ գործել Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, հայտարարել է արտգործնախարար Յաիր Լապիդը, փոխանցում է Jpost-ը։
«Իհարկե, մենք նախընտրում ենք գործել միջազգային համագործակցության շրջանակներում, բայց անհրաժեշտության դեպքում մենք միայնակ կգործենք»,- ասել է Լապիդը Արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովին։ «Մենք մեր դաշնակիցներին բավական շատ տեղեկատվություն ենք տրամադրել Իրանի միջուկային ծրագրի մասին»,- ասել է Լապիդը: Դա ոչ միայն «կարծիքներ ու դիրքորոշումներ էին, այլ կոնկրետ հետախուզական տվյալներ, որոնք ապացուցում են, որ Իրանը համակարգված կերպով խաբում է աշխարհին»:
«Այսօր Վիեննայում վերսկսվում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իսրայելի հիմնական արտաքին քաղաքականությունն ու խնդիրը Իրանի միջուկային ծրագրի կանխումն է»,- ասել է նա։
«Վերջին ամիսներին մենք ինտենսիվ երկխոսություն ենք ունեցել այս բանակցություններին մասնակցող բոլոր երկրների հետ։ Մենք բոլորին հստակ ասել ենք՝ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային պետություն դառնա»,- ասել է Լապիդը։
Նրա խոսքով, Իսրայելը կողմ է դիվանագիտությանը՝ որպես Իրանի հետ հարաբերություններում նախընտրելի տարբերակ։ «Իսրայելը դեմ չէ որեւէ համաձայնագրի։ Լավ համաձայնագիրը լավ է։ Մենք դեմ ենք ցանկացած համաձայնագրի, որը թույլ չի տալիս իրական վերահսկողություն իրականացնել՝ ո՛չ իրանական միջուկային ծրագրի, ո՛չ իրանական փողերի, ո՛չ էլ իրանական ահաբեկչական ցանցի նկատմամբ»,- պարզաբանել է նա։
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58