Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը խոստովանել է, որ երկրի բնակչությունը հոգնել է գրեթե երկու տարի շարունակվող կորոնավիրուսային համավարակից։
«Դա նման է ֆիլմի, որը երբեք չի ավարտվում»,- երկուշաբթի ասել է վարչապետը՝ լրագրողներին ներկայացնելով կառավարության նոր միջոցները համավարակի ուժգնացող հինգերորդ ալիքի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ նա գոհունակություն է հայտնել պատվաստումների արշավի ակտիվ զարգացման կապակցությամբ։ Ըստ Կաստեկսի՝ ֆրանսիացիների 91 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ պատվաստումների ամբողջական կուրսը ստացել է ավելի քան 51.6 մլն մարդ։ Ավելի քան 22 միլիոն մարդ արդեն ստացել է խթանող դեղաչափը: Ֆրանսիայի բնակչությունը կազմում է ավելի քան 67 միլիոն մարդ։
Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ երկրում համավարակի դեմ պայքարելու նպատակով հունվարի 3-ից կինոթատրոններում, թատրոններում, տրանսպորտում եւ մարզադաշտերում կարգելվի ուտել եւ խմել։ Սահմանափակումը մտցվում է առնվազն երեք ամսով, ասել է կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ մեկ այլ միջոցառում վերաբերում է շաբաթական առնվազն երեք օրով հեռավար աշխատանքի ներդրմանն այնտեղ, «որտեղ դա հնարավոր է»։
Ֆրանսիայում կորոնավիրուսի արդեն հինգերորդ ալիքն է: Այդպես, դեկտեմբերի 25-ին հանրապետությունում վարակման դեպքերի թվի բացարձակ հակառեկորդ է գրանցվել՝ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 104.6 հազար հիվանդ։ Սա ավելի բարձր է, քան համավարակի նախորդ չորս ալիքների գագաթնակետին։ Համավարակի պայմաններում իշխանությունները որոշել են չեղարկել համերգներն ու հրավառություններն Ամանորի գիշերը եւ նախատեսում են հունվարից այլ սահմանափակումներ մտցնել։
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58