«Ազատագրական շարժումը» այս պահին երկու նպատակ ունի իր առջեւ դրված՝ հասնել Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հրաժարականներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազատագրական շարժման» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շարժման անդամ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը: «Շատերի մոտ զարմանք առաջացավ, երբ պահանջեցինք Արմեն Սարգսյանի հրաժարականը եւս, սակայն եթե պահանջում ենք Նիկոլ Փաշինյանինը, իսկ Արմեն Սարգսյանինը՝ ոչ, ապա ոչինչ չի փոխվի: Եթե դուք նախկիններին ատում եք, Արմեն Սարգսյանը նախկին է, բայց Արմեն Սարգսյանը նախկինների հետ կապ չունի: Ինքն ունի իր ծրագիրը, որի ճանապարհով Նիկոլ Փաշինյանի հետ համահունչ քայլում է: Այս մարդկանց հրաժարականին հասնելու համար մենք պետք է միասնական լինենք»,- նշեց նա:
Դրանից հետո, ըստ շարժման ծրագրի, երկու ճանապարհ կա՝ անցկացնել նոր ընտրություններ կամ ձեւավորել ժամանակավոր կառավարություն: «Մեխանիզմը պարզ է: Վարչապետը հրաժարական է տալիս, Կառավարությունն էլ համարում է հրաժարական տված: Ազգային ժողովը ձեւավորում է Կառավարություն, որը պետք է անցկացնի նոր ընտրությունները: Երկրորդ տարբերակում անցումային կառավարություն է ձեւավորվում՝ մոտ մեկ տարի ժամկետով: Այս կառավարությունը պետք է գործարկի բարեփոխումների նախագիծ, կազմի Սահմանադրության փոփոխությունների փաթեթ, կազմակերպի հանրաքվե եւ ընտրություններ»,- ասաց Արա Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքով՝ այս երկու դեպքերում էլ կառավարության անդամները պետք է ունենան յոթ կարեւոր սկզբունքներ:
«Հայաստանի ինքիշխանության պահպանում, Արցախի ինքնորշման ճանաչում, ցեղասպանության միջազգային ճանաչման սատարում, բանակի հզորացում, Հայ առաքելական եկեղեցու բացարձակ առաքելության սատարում, արժեքների պահպանում, կոռուպցիայի վերացման ուղղությամբ իրական քայլերի իրականացում»- ընդգծեց Զոհրաբյանը: Զոհրաբյանը նշեց, որ շատ կարեւոր է ընդդիմության միասնական պայքարը. «Մենք որեւէ խտրականություն չենք դնելու ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելիս»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55