Եթե թուրքական ընկերությունները ներխուժեն Հայաստան, առնվազն տեքստիլի, առաջնային գյուղատնտեսության բնագավառում տեղացի արտադրողները սարսափելի ծանր իրավիճակի առջեւ կկանգնեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Դեռեւս պատերազմից հետո՝ երբ Փաշինյանը սկսեց խոսել խաղաղության դարաշրջանի մասին, մենք ասում էինք, որ ինքը պատրաստվում է Թուրքիայի հետ սիրախաղ սկսել։ Թուրքիայի նախապայմանները հայտնի են՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում, ցեղասպանության ճանաչման ուղղված աշխատանքների կասեցում, հիմա էլ են ավելացրել են Թուրքիայի եւ թուրքական աշխարհի միջեւ ցամաքային ճանապարհի տրամադրում։ Պետության տեսանկյունից՝ ճանապարհը որեւէ դրական ազդեցություն չի ակնկալվում։ Երբ իշխանությանը հարցնում ենք, թե որեւէ տնտեասական գնահատական արել եք, չեն պատասխանում, իրենք չեն էլ հաշվարկել, ոչ միայն ճանապարհը, այլեւ հայ-թուրքական առեւտրա-տնտեսական հարաբերությունները։ Եթե թուրքական ընկերությունները ներխուժեն Հայաստան, առնվազն տեքստիլի, առաջնային գյուղատնտեսության բնագավառում տեղացի արտադրողները սարսափելի ծանր իրավիճակի առջեւ կկանգնեն»,- նշեց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանության դեմ ուղղված ընդդիմադիր լայն ճակատ է ձեւավորվում տարբեր ոլորտներում:
«Ազգային ժողով մենք չենք գնում Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելու։ Մենք օգտագործում ենք խորհրդարանական ընդդիմությանը հասու բոլոր միջոցները, որպեսզի հայտնենք Փաշինյանի ազգադավ ծրագրերը եւ առաջարկենք մեր այլընտրանքային ծրագրերը։ Մենք նաեւ խորհրդարանում ցույց ենք տալիս, թե ինչ կանեինք, եթե լինեինք իշխանության։ Մենք սկսել ենք դիմադրության շարժումը, տեղում մոբիլազացնում ենք մարդկանց՝ վառ ապացույց ՏԻՄ ընտրությունները։ Իհարկե, մի տեղ ունենք պարտություն, մի տեղ՝ հաղթանակ, բայց եթե նայենք նախքան մեր մասնակցությունը, ամեն տեղ էր պարտությունը։ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք կորցնում են իրենց վարկանիշը։ Մենք նաեւ մեր հայրենակիցների հետ ենք պատրաստ լայն քննարկումների»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02