2019թ. մարտի 11-ին ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ: Դատախազությունից հայտնում են, որ պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2019թ. մարտի 2-ին, 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բ. Ա.-ն և նույն բաժանմունքի օպերլիազոր Ա. Հ.-ն, լինելով քաղաքացիական հագուստով, Երևանի մերտրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացի տարածքում՝ Ս. Տարոնցի և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում, տեսել են իրար հետ վիճող երիտասարդների, մոտեցել, բռնել նրանցից երկուսին՝ եղբայրներ Հ. և Ն. Առաքելյաններին, և չներկայանալով, որ ոստիկանության ծառայողներ են, քաշքշել են նրանց՝ պահանջելով հեռանալ: Ոստիկանների գործողությունների արդյունքում եղբայրները, կարծելով, որ նրանք իրենց հետ վիճաբանող տղաների ընկերներն են, պատասխան քաշքշել են նրանց, ինչից հետո ուժ գործադրելով, տղաներին նստեցրել են ավտոմեքենան: Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ընթացքում ոստիկանության նշված աշխատակիցները եղբայրներից մեկին՝ վերջինիս դեմքով դեպի առաջ կռացրած վիճակում, նրա կողմից դրսում իրենց քաշքշելու, իսկ ավտոմեքենայում պատասխան հայհոյելու համար պատժելու նպատակով ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռունցքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2019թ. հուլիսի 4-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատաքննության ընթացքում հետազոտված և մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության նշված երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02