Իսպանիայի կառավարությունը պահպանվողի կարգավիճակ է հատկացրել ոչ մեծ յուղաներկ կտավին, որը, որոշ փորձագետների կարծիքով, կարող է լինել բարոկոյի իտալացի վարպետ Կարավաջոյի գործը, տեղեկացնում է The Guardian-ը։ Մշակութային հետաքրքրության օբյեկտ հայտարարված կտավի նոր՝ պահպանվողի կարգավիճակը փորձագետներին լրացուցիչ ժամանակ կտա՝ ուսումնասիրելու կտավը նրա իսկական հեղինակին պարզելու համար, քանի որ մինչ այդ համարվում էր, որ այն ընդամենը պատճեն է։ Իր հայտարարությունում Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը կտավը բնութագրել է որպես «իտալական նատուրալիզմի գերազանցության եւ գեղանկարչական վարպետության օրինակ», որը զգալի ազդեցություն է թողել 17-րդ դարի գեղանկարչության վրա։ «Փշե պսակ» կտավը այս տարեսկզբին հայտնվեց թերթերի վերնագրերում, երբ աճուրդի հանվեց Մադրիդի Ansorena աճուրդների տանը եւ արտահանումից լրացուցիչ պաշտպանություն ստացավ Իսպանիայի կառավարության կողմից։ Վաճառքից մի քանի օր առաջ Պրադո թանգարանը կապվեց Իսպանիայի մշակույթի նախարարության հետ եւ ապացույցներ ներկայացրեց, որ ստեղծագործությունը կարող էր նկարված լինել հենց վարպետի կողմից։ Մինչ այդ պահը «Փշե պսակը» վերագրվում էր 17-րդ դարի նկարիչ Խոսե դե Ռիբերայի՝ Կարավաջոյի երկրպագուի արվեստանոցին, կտավը հայտնի է նաեւ որպես «Lo Spagnoletto» կամ «Փոքրիկ իսպանացի», 1500 եվրո մեկնարկային գնով։ Եթե իրականում սա Կարավաջոյի գործն է, այն կգնահատվի մոտավորպես 50 մլն եվրո։ Չնայած սպասվում է, որ գիտնականների հետազոտությունները կշարունակվեն, Մադրիդի կառավարությունը նշել է. «Վերջին մի քանի ամիսներին ի հայտ եկած տեղեկությունը, փորձագետների կատարած հետազոտությունների հետ միասին, հաստատում է տեսությունն այն մասին, որ սա Կարավաջոյի գործն է»:
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58