Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորն ու Սուրբ Ծնունդը լավագույն առիթներն են վերարժեվորելու մեր կյանքի իմաստը և ավելի շատ բարի գործեր կատարելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Շատերդ գիտեք, որ բացի հանրային ծառայությունից ու պետական գործունեությունից՝ փորձում եմ հնարավորինս իրականացնել նաև հասարակական արժեքավոր գործունեություն: Մասնավորապես, այս տարի Արմեն Արմոս Մարտիրոսյանի ու այլ ընկերների հետ համատեղ հիմնել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia՝ ՀՀ-ում ու Արցախում կյանքի համար պայքարող երեխաներին աջակցելու նպատակով: Հիմնադրման պահից՝ հունիսի 1-ից սկսած HFC Armenia հիմնադրամը հասցրել է օգնություն տրամադրել 1118 երեխայի, որից 38 երեխայի դեպքում իրականացվել են բուժման համար անհրաժեշտ հետազոտություններ, կատարվել վիրահատություններ, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք, 1080 երեխայի դեպքում տարբեր բուժհաստատությունների տրամադրվել են անհրաժեշտ տեսակի թեստեր: Այս կարճ ժամանակահատվածում HFC Armenia հիմնադրամը ստացել է 254,221,913 դրամի հանգանակություն, և տրամադրել 194,904,554 դրամի աջակցություն կյանքի համար պայքարող երեխաներին. շուրջ 18,000 բարերարների շնորհիվ առողջական ծանր խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ հնարավորություն ստացան ապրելու: Կարծում եմ` նորաստեղծ հիմնադրամի համար բավականին լավ ցուցանիշներ են: Հիմնադրամի գործունեության մանրամասն հաշվետվությունը կներկայացնենք 2022թ. հունվար ամսին։ Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. ձեր շնորհիվ անհնարը դարձավ հնարավոր բազմաթիվ երեխաների համար: 2022թ.-ին HFC Armenia հիմնադրամի շրջանակներում նախատեսել ենք բազմապատկել օգնության ծավալները, զգալի ներդրում կատարել առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործում: Այս ուղղությամբ արդեն իսկ մշակել ենք մի շարք ծրագրեր, ներգրավել ֆինանսական միջոցներ, որոնց վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք հաջորդ տարվա սկզբում: *** Այսքանից հետո, եթե ցանկություն առաջացավ օգնել HFC Armenia հիմնադրամի առաքելությանը, կարող եք ամսական պարբերականությամբ կամ միանվագ նվիրատվություններ կատարել https://hfc.am/#donate-container կայքի օգնությամբ, որի համար անչափ շնորհակալ կլինենք: Համամիտ չե՞ք, որ կյանք պարգևելն ու ծառայությունը մարդկանց, հատկապես՝ երեխաներին, բացառիկ հնարավորություններ են սեփական կյանքդ իմաստալից դարձնելու: Առողջություն ու իմաստալից կյանք բոլորիդ: Լուսանկարում 2 տարեկան Ադամն է, ով վերջերս մեր հիմնադրամի աջակցությամբ ոսկրածուծի փոխպատվաստում է անցել Պետերբուրգում:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44