ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է կատարել փոփոխություն ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական տվյալներով անձնագրի, այն է՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ ունեցող և նույնականացման քարտի համար դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է`10 տարի վավերականության ժամկետով:
«Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամանակահատվածում դուրս բերելը: Այս առնչությամբ թույլ տվեք ասել, որ արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր՝ առավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները: Դրա արդյունքում կունենանք քաղաքացիներին բարձր որակի ծառայություններ մատուցելու հնարավորություններով համակարգ: Խոսքս միայն անձնագրերի տպագրման և տրամադրման գործընթացին չի վերաբերում, այն շատ առավել գլոբալ նույնականացման և տեղեկատվական համակարգի մասին է, ինչն ապահովելու է ոչ միայն պետական կառույցներում քաղաքացիների նույնականացման խնդիրը, այլև ողջ տնտեսությունում»,-ասաց Արա Ֆիդանյանը՝ ընդգծելով, որ փորձելու են մեկ քայլ առաջ լինել տեխնոլոգիական լուծումների մատուցման, ինչու չէ նաև էլեկտրոնային անձնագրերի ներդրման առումով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով այս որոշումը, նշեց, որ այս քայլով փորձում են շարժվել տեխնոլոգիական լուծումներին, ժամանակակից պահանջներին համընթաց: Նա նկատեց, որ այսօր ՀՀ քաղաքացիների կողմից օգտագործվող անձանգրերը վաղուց զարգացած երկրներում չեն օգտագործվում:
«Առանց նորամուծության, երկրում հնարավոր չէ իրականացնել թվայնացում: Սկզբունքորեն կարելի է իրականացնել, սակայն այն չի օգտագործվի: Պետք է ընդգծել, որ այդ թվայնացումը պետք է մեր քաղաքացիներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ եթե չունենք թվայնացված նույնականացված կրիչ, ապա դա նշանակում է, որ հանրային պետական ծառայություններն ինքնարժեքի մեջ թանկանում են:
«Անկախ նրանից, թե ոնց կմեկնաբանվի այս որոշումը, ինչ հաշվարկներ տակը կդրվի, հավատացեք, էական նշանակություն չունի: Կան բազմաթիվ ծառայություններ, որոնք պետք է թվայնացվեն ոչ միայն արդիական լինելու համար, այլև ինքնարժեքի, հանրային ռեսուրսը նվազ ծախսելու համար: Սա շատ հիմնավորված որոշում է, նույնիսկ փափուկ կանոն ենք մշակել»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03