Դատարանը բավարարել է ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իմքայլական նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը:
Ըստ այդմ, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 20․12․2021թ․ թիվ 1 որոշումը, այսինքն, անվավեր ճանաչել համայնքպետի ընտրության արդյունքները։ Վճիռը վերջնական է՝ ենթակա չէ բողոքարկման, եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 մանդատ է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով, սակայն ավելի ուշ Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամներն այլ քվեարկություն էին կազմակերպել՝ նրանհամայնքապետ ընտրելով 11 ձայնով։ Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: «Ապրելու երկիր» կուսակցությունն այդ օրը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ մյուս երկու ուժերի ներկայացուցիչներն օրենքի կոպիտ խախտմամբ են նոր ընտրություն կազմակերպել, ու չնայած նրան, որ իրենք հաղթել են ընտրություններում, պատրաստ են նոր ընտրությունների անցկացմանը
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02