ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկու զավակները հրաժարվել են ցուցմունքներ տալ ընտանեկան բիզնեսում խարդախության գործի շրջանակում, տեղեկացնում է BBC-ն։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը պարտավորեցրել է 44-ամյա Դոնալդ կրտսերին եւ 40-ամյա Իվանկային ցուցմունքներ տալ հիշյալ գործի շրջանակում։
Հետաքննությունն սկսվել է 2019թ. այն պնդումների հետ կապված, որ մինչեւ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելը Թրամփը բարձրացրել է իր ակտիվների արժեքը բանկերի առջեւ վարկեր ստանալիս։
Թրամփի փաստաբանները փորձում են խանգարել դատախազությանը հարցաքննել ԱՄՆ նախկին նախագահին եւ նրա զավակներին։
Նրանք դատավորին խնդրել են չեղարկել նրանց ցուցմունքների մասին «աննախադեպ եւ ոչ սահմանադրական» պահանջը։
Անցած ամիս Թրամփը դատի է տվել Ջեյմսին՝ մեղադրելով գլխավոր դատախազին, որը ներկայում կառավարող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է, իր՝ հանրապետականի դեմ քաղաքականապես մոտիվացված վհուկների որսի մեջ։
Դատախազը պահանջել է, որպեսզի նա անձամբ ցուցմունքներ տա իր գրասենյակում մինչեւ ուրբաթ։
Սա առաջին դեպքն է, երբ քննիչները հայտարարել են, որ ցանկանում են հարցաքննել Դոնալդ կրտսերին եւ Իվանկային երդման տակ։
Գլխավոր դատախազի մամուլի ծառայության հայտարարությունում ասվում է. «Մենք վստահ ենք, որ մեր հարցերին կտրվեն պատասխաններ եւ ճշմարտությունը կբացահայտվի, որովհետեւ ոչ ոք օրենքից բարձր չի կանգնած»։
Թրամփի մյուս որդին՝ 37-ամյա Էրիկը, որը Trump Organization-ի գործադիր փոխնախագահն է, հարցաքննվել է 2020թ. հոկտեմբերին։
Ջեյմսի քաղաքացիական գործը առանձին է դիտարկվում կազմակերպության գործունեության՝ Մանհեթենում շարունակվող քրեական հետաքննությունից։
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58