Վթարի ենթարկված ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի առաջին ռեակտորի ներքին հատվածի հետազոտումը նախատեսվում է սկսել հունվարի 12-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tokyo Electric Power (TEPCO) էներգետիկ ընկերությանը։
Նախնական պլանի համաձայն՝ ուսումնասիրությունը կտեւի մոտ վեց ամիս։ Գործողությանը նախատեսվում է տարբեր տեսակի վեց հեռակառավարվող անջրանցիկ ռոբոտներ ներգրավել։ Դրանք պետք է ուլտրաձայնի միջոցով հետազոտեն ռեակտորի ներքին հատվածը, չափեն ճառագայթման մակարդակը, հաստատեն հալված միջուկային վառելիքի բեկորների տեղը եւ հնարավորության դեպքում նմուշներ վերցնեն։
Իսկզբանե առաջին ռեակտորի ուսումնասիրությունը պետք է սկսվեր 2019 թվականին, սակայն նախապատրաստական աշխատանքների բարդության պատճառով այն հետաձգվել էր: Այսպիսի աշխատանքներ արդեն տարվել են կայանի երկրորդ եւ երրորդ ռեակտորներում, ինչից հետո մասնագետները կարողացել են հաստատել այնտեղ հալած միջուկային վառելիքի առկայությունը։ Դա անհրաժեշտ է աղետի հետեւանքների հետագա վերացման համար։
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի էր ունեցել 2011 թվականի մարտին, երբ հզոր ցունամիի ազդեցությունը խափանել էր էլեկտրամատակարարման եւ հովացման համակարգը։ Արդյունքում, միջուկային վառելիքը հալվել էր երեք էներգաբլոկների ռեակտորներում, որն ամբողջությամբ այրել էր պաշտպանիչ պատերը: Դա ուղեկցվել էր ջրածնի պայթյուններով, որոնք վնասել էին չորրորդ էներգաբլոկը։ Ընդ որում, մեծ ծավալի ռադիոակտիվ նյութեր էին արտանետվել, ինչը կայանի հարակից տարածքների աղտոտման էր հանգեցրել:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ամբողջական ապամոնտաժումը նախատեսվում է ավարտել մոտ 2050 թվականին։
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58