Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որ հատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա: Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրական հնարավորություններին: Այնուհետև Ա: Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետ կապված մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում և Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելու են նաև հանրապետության մյուս շրջաններում:
«Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործում առանձնահատուկ դեր ունեն նաև հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմնորոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,- ասել է վարչապետը և ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվել հայեցակարգի մշակման աշխատանքներում:
Ա. Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: Նա նշել է, որ պետք է փոխվեն եղած մոտեցումները, և գյուղատնտեսությամբ զբաղվեն միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձինք:
«Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը: Ակտիվ քննարկման պայմաններում ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ և վարչապետից ստացել սպառիչ պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22