ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից: Քննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքում հաշվառման վերցված հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում կազմակերպելու ժամանակ վերջինիս և բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս հանգուցյալ Ա. Բ.-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարի՝ 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատված՝ «Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելումը և վարումը» կլինիկական ուղեցույցի դրույթներին համապատասխան բժշկական միջամտություն և անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու արդյունքում նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացած բարդությունների, արյունահոսության հետևանքով զարգացել է հեմոռագիկ շոկ, և 2016թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 01:40-ին, արձանագրվել է հիվանդի մահը:Քրեական գործը 2018թ. մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատաքննության ընթացքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ ամբաստանյալի գործողությունների և կնոջ մահվան միջև պատճառական կապը պարզելու նպատակով: Փորձաքննությունն իրականացրած փորձագետները ևս փաստել են, որ մահը վրա է հասել նրա բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացրած վերոնշյալ երկու անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:Դեռևս նախաքննության ընթացքում, 2017թ. նոյեմբերի 21-ին, նրանցից մեկի՝ Ա. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան կապակցությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Դ.Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն վերջինս 2021թ. դեկտեմբերի 8-ին, քրեական գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո, դատական նիստում միջնորդել է ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճել և իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, ինչը բավարարվել է նույն օրվա դատարանի որոշմամբ: Փաստացի, ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ հիմնավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվելու հանգամանքը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ գործուն միջոցներ ձեռնարկելու «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների արարքներում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները և նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության հետ, և նրան նման կարգավիճակից զրկելը էականորեն նվազեցնում է հետագայում նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձրացվել է նաև բուժկենտնորնի նշված բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցը քննարկելու խնդիրը:
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47