Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետության տարածքում ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են, և դրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Տոկաևն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է:
«Միաժամանակ ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են։ Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասված է զրույցի վերաբերյալ տարածված հայտարարությունում։
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:v
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58