Ղազախստանի 6 քաղաքացի մնացել է Հայաստանում՝ Երևան-Ակտաու-Երևան ժամանակավորապես չեղարկված չվերթների պատճառով։ Ներկայում, նրանք տեղակայված են հյուրանոցներում և սպասում են հայրենիք վերադարձին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։ «Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը հայրենիք կվերադառնա արդեն երեկոյան։ Եվս 5–ը Հայաստանից կմեկնեն վաղը»,- տեղեկացրել են դեսպանատնից։ Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնել են, որ հայրենիք վերադարձին սպասողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն նրանց հաջողվել է իրենց խնդիրները լուծել Հայաստանում բնակվող հարազատների ու մտերիմների օգնությամբ։ «Դեսպանատանը նշել են, որ համաքաղաքացիներին ակտիվորեն աջակցել են նաև Հայաստանում մշտապես բնակվող ղազախները (սննդի ապահովման մասով–խմբ.)»,- գրել է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։ Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ հեղուկ գազի թանկացման պատճառով։ Ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02