Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։ Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են: Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միևնույն բնակավայրում): Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր: Սրան գումարած քիչ չեն դեպքերը, երբ հատկապես Երևանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երևում: Ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերը) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելին են սրում խնդիրը և ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը: Քանի որ քաղաքացուն տուգանելու հիմքում ամբողջությամբ դրվում են արագաչափերի արձանագրումները, ապա պետք է ապահովվի նաև բավարար կանխատեսելիություն ու կոնկրետություն մարդկանց համար՝ անհիմն տուգանքի չենթարկվելու համար: Լուսավորություն չունեն կամ արտահայտված տեսանելի չեն հետիոտնային անցումները (հարցը հատկապես սուր է մարզերում): Սա էլ իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Կան այլ նշանների օրինակներ ևս: Իրականում ճանապարհային երթևեկության հետ կապված պետության գլխավոր նպատակը ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովումն է երթևեկության բոլոր մասնակիցների համար, անհրաժեշտ կանոնների ու կանխատեսելի նշանների առկայությունը: Իսկ այս խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը կանխարգելումն է. այսինքն՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդը կանոնների խախտում թույլ չտա: Հակառակ դեպքում կստացվի պետությունը կանխարգելելու փոխարեն շեշտը դնում է պատժելու վրա: Վերջապես, մարդու իրավունքների լիարժեք երաշխավորումը ենթադրում է պետության կողմից մարդու նկատմամբ իր պարտավորությունների լիարժեք կատարում. հակառակ վիճակը միշտ բացասական է ազդելու ամեն մարդուն վերաբերող իրավիճակներում: Այս ամենից բացի, քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար: Մենք կբարձրացնենք այս հարցը և կնախաձեռնենք պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ։
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15