«Դեկտեմբերի 30-ին բոլորին ասվել է, որ հունվարի 15-ից աշխատակիցներն ազատված են լինելու աշխատանքից և բոլորը լացելով տուն են գնացել, ես ինքս շատ ծանր հոգեվիճակում եմ եղել»,- այսօր հայտարարեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի դիմաց կազմակերպած բողոքի ակցիային մասնակցող աշխատակիցներից մեկը: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ կենտրոնի 80 աշխատակցի տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից, նրանց ներկայացրել են աշխատանքից ազատվելու սեփական դիմումներ, որոնք աշխատակիցները չեն ստորագրել: «Նախարարությունը և տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքն այլ հիվանդանոցում բացվի և կոլեկտիվի մի մասը ժամանակավոր տեղափոխվելու են այնտեղ աշխատելու»,- հայտնեց կենտրոնի բժիշկներից մեկը և հավելեց, որ դրանից հետո հիվանդանոցը վերապրոֆիլավորվելու է և վերանորոգումից հետո աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, բայց քանի որ բուժանձնակազմին ուղարկում են այլ հիվանդանոց, ապա բոլորին ծանուցում են ազատման մասին: Նա նշեց, որ բուժաշխատողները ցանկանում են հստակ և մանրամասն տեղեկանան գործընթացից, բայց վերջնական որոշում չկա, այդ պատճառով էլ չեն կարող նրանց վերջնական որոշման մասին հայտնել: Ակցիայի մասնակիցները վրդովված էին, որ միջին և ցածր բուժանձնակազմին անգրագետ են համարում և ինչպես ուզում են այդպես էլ վարվում են իրենց հետ: Նրանք նաև հայտնեցին, որ հիվանդանոցը վերանորոգվելու է 3 տարվա ընթացքում, իրենք չգիտեն, թե դրանից հետո ում կվերականգնեն աշխատանքի և այդ ժամանակահատվածում ինչով են զբաղվելու:
«Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր, որ խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն և մեզ ասացին մինչև հունվարի 15-ն իրավունք ունեք աշխատելու, դրանից հետո ազատված եք: Իրավաբանը մեզ ներկայացրեց, որ դիմումը գրեք, եթե չգրեք, միևնույն է ազատված եք»,- հայտնեց կենտրոնի աշխատակից Լեյլի Հովհաննիսյանը: Նա պնդեց, որ երբ հարցրել է, թե ազատման պատճառը որն է, իրեն ասել են՝ լավ է ապրում, դրա համար: «Մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Ոչ մեկին չասացին՝ աշխատանքում թերացումներ ունես: Ես երկու ամիս կովիդով հիվանդ 45 պացիենտի եմ սպասարկել միայնակ: Անցած տարվա փետրվար-մարտին մեզ ասացին՝ ստորագրեք, որ դուք կովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Ստորագրել ենք, որ աշխատանքից չզրկվենք: Ես այստեղ աշխատում եմ 25 տարի»,- ասաց բուժաշխատողը:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի տնօրենը:
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
13:22
13:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47