ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է Marca-ի գրասենյակում և հարցազրույց տվել իսպանական ամենահեղինակավոր պարբերականին: ՀՖՖ պատվիրակությունը նաև հրավեր է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի կողմից՝ ներկա գտնվելու Իսպանիայի Գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ռայա Մահադահոնդա» հանդիպմանը, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով: Հանդիպում է կայացել նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՖՖ-ի ծրագրերի իրականացմանը և Իսպանիայում տարբեր կառույցների հետ նոր կապերի ձեռքբերմանը: Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը հանդիպել են նաև աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող և մի շարք այլ տիտղոսներ նվաճած Վիսենտե Դել Բոսկեին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի հնգակի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող Ֆերնանդո Յերոյին՝ հայկական և իսպանական ֆուտբոլային կապերի հետագա զարգացման և խորացման նպատակով:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01