2022 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ, որից 690-ը ճանաչողական բնույթի:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին, իրականացրել հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքները, ինչպես նաև բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են նաև տոնական օրերին: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:
Զինադադարից հետո`մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:
Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, իսկ Ստեփանակերտ քաղաքի Վ.Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և ռազմամթերքը տեղափոխել անվտանգ տարածք:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 18 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի։
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար: ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
13:22
13:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47