Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։ Այդ մասին նա հայտարարել է այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
Զասն ասել է, որ Ղազախստանում չկան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից որևէ որոշման ընդունում։
«Երեկ ես զրուցել եմ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերդյուկովի հետ: Նրա զեկույցի համաձայն՝ պետությունների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան»,- ասել է նա։
Զասի խոսքով, Ղազախստանում իրականացված գործողությունը ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ի կողմից ստեղծված խաղաղապահ ներուժն աշխատում է և ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները։
«Արդեն հիմա կարելի է անել ամենակարևոր եզրակացություններից մեկը, որ խաղաղապահ ներուժը և օգտագործման մեխանիզմը, որը ստեղծվել է մեր կազմակերպության կողմից, իրականում գործում է և ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները», - ասել է Զասը։
Նա ընդգծել է, որ սա ՀԱՊԿ-ի համար նման գործողության առաջին փորձն է։
«Իհարկե, մի փոքր ուշ մենք հանգիստ կվերլուծենք ամեն ինչ, կուսումնասիրենք անհրաժեշտ դասերն ու եզրակացությունները»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58