ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պատվիրակությունները Ժնեւում հաստատել են, որ միջուկային պատերազմը չի կարելի հաղթել եւ այն չպետք է սանձազերծվի, անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայն են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել եւ երբեք չպետք է սկսվի»,- Ժնեւից կայացած հեռախոսային ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը բաց է Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցը քննարկելու համար։ «Մենք հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ը բաց է Եվրոպայում կոնկրետ հրթիռային համակարգերի ապագայի քննարկման համար՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների [ոչնչացման] մասին պայմանագրի լույսի ներքո»,- ասել է Շերմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ, սակայն պայմանավորվածությունների ձեռքբերումը մեծ աշխատանք է պահանջում։ «Սրանք բանակցություններ չէին։ Մենք մեր գաղափարները դրեցինք սեղանին: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց, անշուշտ, միջին հեռահարության հրթիռների հետ կապված մտահոգությունները մնում են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի վերադարձը զորանոցներ կարող էր Ուկրաինա ռուսական պոտենցիալ «ներխուժման» պլանների բացակայության ապացույց լինել: Այն հարցին, թե արդյոք Մոսկվան այժմ քայլեր կձեռնարկի ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը թուլացնելու համար, նա պատասխանել է. «Չեմ կարծում, որ մենք գիտենք այս հարցի պատասխանը»: «Նրանք կարող են ապացուցել, որ մտադիր չեն ներխուժել [Ուկրաինա]՝ զորքերը վերադարձնելով իրենց զորանոցներ, կամ կարող են մեզ ասել, թե ինչ զորավարժություններ են անցկացվում եւ որն է դրանց նպատակը»,- ասել է Շերմանը, ով գլխավորել է ամերիկյան պատվիրակությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58