Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի առաջնորդությամբ, ընդունել է 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասնմեկ քահանաներին: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, շնորհավորել է նրանց քահանայական ձեռնադրության առիթով: Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը, փաստել է, որ եկեղեցականի առաքելությունը հատկանշական է զոհողությամբ, հնազանդ ոգով և իր կոչմանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ: Հայոց Հովվապետը հաստատել է նաև, որ նորաօծ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն իրենց զորավոր հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ պետք է հաղթահարեն դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում: Վեհափառ Հայրապետը հորդորել է քահանա հայրերին լինել ամուր իրենց կոչման մեջ, չընկճվել, հույսով, հավատքով և անձնդիր նվիրով շարունակել ծառայել հավատավոր հոտին: Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանաներին և նրանց ընծայել ձեռաց խաչեր, Մաշտոց ծիսարաններ և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44