Կեսօրից Կառավարության շենքի դիմաց հավաքված շիրակցի գերիների հարազատներին ժամեր անց ընդունել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեկ տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը։ Նա չհստակեցրեց, թե հանդիպումը որ պաշտոնյայի հետ է եղել։ Արկադի Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտոնյան լսել է գերիների հարազատների պահանջները եւ վստահեցրել, որ առավելագույնն է արվում գերիների վերադարձի համար։ «Եթե արդյունք չլինի, մենք նորից գալու ենք այստեղ եւ ներկայացնենք մեր պահանջները»,– շեշտեց ադրբեջանական բանտում գտնվող հայ գերիի եղբայրը։ Հանդիպումից հետո գերիների հարազատները որոշել են վերադառնալ Շիրակի մարզ։ Նշենք, որ շիրակցի գերիների հարազատները այս մեկ տարվա ընթացքում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենքի դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի, Կառավարությունից իրենց անընդհատ խոստացել են, որ շուտով վերադառնալու են գերիները, բայց մինչ օրս իրենց հարազատները գերության մեջ են։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 29-ն է վերադարձվել Հայաստան։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու եւ մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով:
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02