Ռեջեփ Էրդողանի մոտ 20-ամյա անընդմեջ կառավարումից հետո՝ նախ որպես վարչապետ, ապա՝ նախագահ, Թուրքիան կարող է հայտնվել քաղաքական փոփոխությունների շեմին: Թեպետ սա ավելի շատ հնարավորություն է, քան կանխորոշված եզրակացություն, նրա դաշնակիցներն ու գործընկերները պետք է պատրաստ լինեն նման արդյունքի, գրում է գերմանական German Marshall Fund-ը։ «Ոչ վաղ անցյալում տարածված էր այն կարծիքը, որ Էրդողանը չի կարող պարտվել ընտրություններում մի քանի գործոնների պատճառով, ներառյալ՝ իր կողմնակիցների հավատարմությունը, նրա քաղաքական հնարամտությունը եւ կենսունակ ընդդիմության բացակայությունը: 2016 թվականի հուլիսին անհաջող հեղաշրջման փորձից եւ դրան հաջորդած ռեպրեսիվ արտակարգ դրությունից հետո ի հայտ եկավ նոր պատում՝ Թուրքիան այժմ ավտորիտար պետություն է, որտեղ ընտրությունների արդյունքները կանխորոշված կլինեն: Մյուսները պնդում էին, որ թեեւ ընտրություններն անարդար են, սակայն դրանք իրական են եւ մրցակցային, եւ ընդդիմությունն ունի հաղթելու իրական հնարավորություն։ Վերջին փաստարկը հաստատվեց 2019 թվականի մարտին կայացած տեղական ընտրություններում։ Ընդդիմությունը հաղթեց մեգապոլիսների մեծ մասում, այդ թվում՝ Անկարայում եւ Ստամբուլում: Ստամբուլի կրկնակի ընտրությունները, որոնք հիմնված էին անհասկանալի փաստարկների վրա, ստվեր նետեցին Թուրքիայի ընտրական ժողովրդավարության վրա, սակայն, ի վերջո, քաղաքների ընտրողները հստակ արտահայտեցին իրենց կամքը, եւ ընդդիմությունը հաղթեց էլ ավելի մեծ տարբերությամբ։ Հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսին, սակայն արտահերթ ընտրությունները չի կարելի բացառել։ Էրդողանի վարկանիշը տեղական ընտրություններից հետո սոցհարցումների արդյունքում զգալիորեն իջել է, որին նպաստել են մի քանի գործոններ։
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58