Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թույլատրել եւ ուղղակիորեն խոշտանգել են բանտարկյալներին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Իրականում ԱՄՆ-ի կողմից ստեղծված գաղտնի բանտեր կան ամբողջ աշխարհում, եւ Գուանտանամոն այսբերգի միայն գագաթն է: Ամերիկյան «սեւ բանտերը», ինչպիսին Գուանտանամոն է, մշտական հիշեցում են ԱՄՆ-ի` մարդու իրավունքների ոլորտում հանցագործությունների մասին»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ «Միացյալ Նահանգները պետք է վերանայեն իրենց գործողությունները, անհապաղ փակեն Գուանտանամոն եւ գաղտնի բանտերն ամբողջ աշխարհում, վերջ տան կամայական կալանավորումներին, բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքին եւ այլ վայրագություններին, ներողություն խնդրեն եւ փոխհատուցեն տուժածներին եւ պատասխանատվության ենթարկեն նրանց, ովք թույլ է տվել եւ կատարել է այդ խոշտանգումները: Գուանտանամոյի միջազգային ահաբեկիչների համար բանտը ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո։ Ավելի վաղ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի փորձագետները, կոչ էին արել ԱՄՆ նոր վարչակազմին անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը, քանի որ շատ բանտարկյալներ այնտեղ առանց դատավարության կամ հետաքննության են պահվել եւ խոշտանգումների են ենթարկվել:
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58