Քիչ առաջ Վանաձորի 30/37 ընտրատեղամասում քվեարկելու եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը:
Նա նշեց, որ իր շտաբը թեև ստացել է ահազանգեր կուտակումների, ակտիվության վերաբերյալ, բայց այնուամենայնիվ նշեց, որ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը: Միաժամանակ նա հորդորեց չշտապել ու սպասել ընտրությունների արդյունքներին:
Հարցին՝ բոլոր ընտրատեղամասերում ունի վստահված անձինք, բավարար թվով մարդիկ, ովքեր վերահսկում են ընտրությունների ընթացքը, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Այո, մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, մարդիկ, ովքեր կփոխարինեն նրանց, արագ արձագանքման խումբ։ Դեռևս ստացել ենք միայն կուտակումների վերաբերյալ ահազանգեր ու կստուգենք, թե դրանց լրջությունն ինչքան է»:
Ճշտող հարցին, թե լուրջ խախտումներ չե՞ն գրանցվել, թեկնածուն պատասխանեց. «Լուրջ անհանգստացնող բան դեռ չենք ստացել, զուտ ակտիվություն, կուտակումների մասին լուրեր ենք ստացել: Չեմ կարծում, որ լուրջ խախտումներ կլինեն, որովհետև համակ ուշադրություն կա Վանաձորի վրա, դրա համար չեմ կարծում, որ կեղծիքների առումով այդ աստիճան խախտումներ կարձանագրվեն»:
Իսկ հարցին, թե ո՞ւմ է համարում մրցակից, Մարուքյանը պատասխանեց, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության ձեռքում է և իրենք հաղթելու են ՀՀԿ-ին: Թեկնածուն հավաստիացրեց, որ ինքը քվեարկել է հանուն Վանաձորի զարգացման:
Նշենք, որ գնահատականների համաձայն՝ Վանաձորում այսօր սպասվում են բավական մրցակցային ընտրություններ, որովհետև առաջադրված են քաղաքական դաշտի հիմնական խաղացողները: Մասնակցում է թվով 8 կուսակցություն:
«Հայ ազգային կոնգրես»-ի ցուցակը գլխավորում է Վանաձորի «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է բժշկուհի Այծեմնիկ Օհանյանին, «Համախմբում»-ը՝ Վահան Ղույումչյանին, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Քրիստ Մարուքյանին, ՀՅԴ-ն՝ Նելսոն Մամուլյանին, ՀՀԿ-ն՝ Մամիկոն Ասլանյանին, «Հայկական վերածնունդ»-ը՝ Արկադի Փելեշյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է Արամ Խաչատրյանին:
Նկատենք, որ մեր կողմից ներկայացված հարցերին կողմերից որևէ մեկը պատասխանել չցանկացավ: Միայն Արամ Խաչատրյանն ասաց, որ ինքն առաջադրվում է հանուն Հայաստանի ապագայի:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58