Գյումրու թիվ 34/74 ընտրատեղամասում երկու խախտում է գրանցվել, և երկուսն էլ արձանագրվել են։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նշված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանը։
«Երկու խախտում է եղել, որոնցից մեկը՝ քաղաքացին փորձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրով քվեարկել,իսկ մյուս խախտումը ծեր կին է եղել, ով ծրարի վրա գրել էր «Բալասանյան»։ Ծրարը վերցրել ենք,այլ ծրար ենք տրամադրել,որովհետև քվեաթերթիկը տուփում չէր»,-ասաց նա։
Անահիտ Գրիգորյանը հայտնեց, որ ընտրատեղամասում կա 1369 ընտրող,որոնցից 110-ը ժամը 12։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկությանը։ Գյումրիում ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն և 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածուով:
Հիշեցնենք, որ Գյումրիում ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն և 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածուով: Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են` «Ալյանս» կուսակցությունը՝ ավագանու 23 թեկնածուի ցուցակով, որը գլխավորում է Արմեն Բադալյանը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17 թեկնածուով ու Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն՝ 49 թեկնածուով ու Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, «Գյումրեցու ոգին»՝ 16 թեկնածուով՝ Արմեն Ներսիսյանի գլխավորությամբ, ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածուով՝ Վահան Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն՝ 33 թեկնածուով՝ Աշոտ Կուրղինյանի գլխավորությամբ, «Հայկական վերածնունդը»՝ 90 թեկնածուով՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը՝ 22 թեկնածուով Եպրաքսիա Սիմոնյանի գլխավորությամբ, «Գործարար» կուսակցությունը՝ 16 թեկնածու Գեղամ Բաղդասարյանի գլխավորությամբ, «Համախմբում» կուսակցությունը՝ 33 թեկնածուով` Հովհաննես Ասոյան գլխավորությամբ:
Ավագանու ամենաշատ` 99 թեկնածու է առաջադրել«Բալասանյան դաշինքը» կամ ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը: Ըստ նոր ընտրակարգի, կուսակցություններն ունեն 15-99 թեկնածու առաջադրելու իրավունք, դաշինքները` նվազագույնը 25: Գյումրին այս ընտրություններին ունենալու է 82 տեղամաս:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22