Անգլիայում հռոմեական դարաշրջանի 2000-ամյա լավ պահպանված փայտե արձանիկ են գտել: Այս մասին հայտնում է High Speed-2 ճանապարհի շինարարությամբ զբաղվող կազմակերպության մամուլի ծառայությունը։
Արձանիկը հայտնաբերվել է Բուքինգհեմշիրի ճահճացած ջրանցքում՝ ճանապարհի շինարարության ժամանակ։ Սկզբում այն շփոթել են կիսաքայքայված փայտի կտորի հետ, բայց ավելի ուշադիր զննելուց հետո պարզվել է, որ մինչեւ ծնկները հասնող տունիկայով տղամարդու կերպարանք ունի։ Մարդու գլխին կա՛մ ինչ-որ գլխարկ կա, կա՛մ բարդ սանրվածք։
Արձանիկի բարձրությունը 67 սանտիմետր է, լայնությունը՝ 18, բացակայում են նրա ոտքերի եւ ձեռքերի մի մասը։ Հնագետները պնդում են, որ անթթվածին պայմաններն են արձանիկին պահպանել քայքայումից, ինչի շնորհիվ այն մնացել է մոտ երկու հազար տարի:
«Սա իսկապես ուշագրավ գտածո է»,- ասում է Historic England հիմնադրամից Ջիմ Ուիլյամսը: «Փորագրության որակը շատ նուրբ է, իսկ արձանիկը առավելապես հետաքրքիր է նրանով, որ այդ դարաշրջանի օրգանական առարկաները հազվադեպ են հասնում մինչ մեր օրերը»: Գտածոյի ճշգրիտ տարիքը պարզելու համար գիտնականները նախատեսում են ռադիոածխածնային անալիզ անցկացնել:
Արձանիկի ստույգ նշանակությունը հայտնի չէ, վարկածներից մեկի համաձայն՝ այն աստվածներին ընծա է։ Ավելի ստույգ այս մասին հայտնի կդառնա այն բանից հետո, երբ գտածոն ուսումնասիրեն Յորքի համալսարանի հնագետները։
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58