Հայաստանի հետ սահմանից առաջ թուրքական գնացքի վերջին կանգառը, որը երեք տասնամյակ փակ է եղել արյունալի թշնամանքի պատմության պատճառով, տրված է թռչուններին եւ թափառող շներին։ Սակայն հազվագյուտ հույսի շող է փայլում ձյունապատ լեռների վրա, որոնք բարձրանում են Թուրքիայի հյուսիսարեւելյան ծայրամասում»,- գրում է AFP-ն իր հոդվածում:
«Ուրբաթ օրը Մոսկվայում երկար տարիների ընթացքում առաջին ուղիղ շփումները տեղի կունենան երկու երկրների ներկայացուցիչների միջեւ։ «1993 թվականին սահմանը փակվեց, մեր տարածաշրջանը դարձավ բոլոր կողմերից փակ երկրի կույր գոտի»,- ասում է առեւտրականների «Աքյակա» ասոցիացիայի տնօրեն Էնգին Յըլդըրըմը: «Սահմանը մեր միակ պատուհանն է դեպի աշխարհ»։
Տեղացիներն այժմ սեւ բազալտից կառուցված երկաթուղային կայարանը «Աքյակա» են անվանում, «կարոտի կայարան»՝ որպես հիշողություն այն օրերի, երբ գնացքները շարժվում էին երկու ուղղություններով՝ զբոսաշրջություն ու առեւտուր բերելով գեղատեսիլ տարածաշրջան:
«1991-ին մարդիկ հավաքվում էին սահմանի երկու կողմերում, որպեսզի հանդիպեն»,- հիշում է տեղացի պատմաբան Վեդաթ Աքչայոզը:
Յըլդըրըմն ասում է, որ տեղի բնակիչները ուշադիր հետեւում են դիվանագիտական քայլերին։ «Մեր կառավարությունը կողմ է սահմանի բացմանը, եւ կարծում եմ՝ հայերը նույնպես»,- նշում է նա։ «Մենք հայերի հետ խնդիր չունենք, եւ նրանք էլ մեզ հետ խնդիր չունեն»։
Հեռավոր շրջանի խանութպանները հիշում են այն ժամանակները, երբ հայերը հատում էին սահմանը եւ տանում իրենց ապրանքները: «Մենք աշխույժ բիզնես էինք անում հայերի հետ»,- ասում է Հուսեյն Կանիկը, որը խանութի սեփականատեր է պանրի տարբեր տեսակների մեջ մասնագիտացած հարեւան Կարս նահանգում: «Խորհրդային ժամանակներում մորթիներով ու ինքնաեռներով գալիս էին, մեր ապրանքներով՝ վերադառնում... Շուտով կվերադառնանք այդ ժամանակներին»,- ուրախ հույսով ասում է նա։
19-րդ դարի իր հյուրանոցի դիմաց, որտեղ ժամանակին ցարական Ռուսաստանի վերնախավն էր մնում, Ղաֆար Դեմիրը նույնպես խաղաղության վրա է խաղադրույք կատարում՝ հայտարարելով, որ գործերի ներկա վիճակը իմաստ չունի։ «Մենք ճանապարհ ունենք, երկաթգիծ, բայց հայերի հետ կապ չկա»,- դժգոհում է նա։
Տեղական «Ղարաբաղ» հյուրանոցը հիշեցնում է ռազմական գործողությունների մասին, որոնք սպառնում են ամուր խաղաղությանը, սակայն Աքչայոզը նախընտրում է մատնանշել, որ տարածաշրջանը բազմամշակույթ է, եւ այստեղ, բացի թուրքերից ու հայերից, կան վրացիներ, ադրբեջանցիներ, քրդեր ու այլ փոքրամասնություններ։ «Բոլորի համար եկել է խաղաղ ապրելու ժամանակը»,- ասում է նա։
Այստեղ քչերն են սիրում խոսել լարվածության առանցքային պահից՝ 1915-1916 թվականներին ավելի քան մեկ միլիոն հայեր սպանվել են օսմանյան թուրքերի կողմից: Անկարան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ փոխարենը հայտարարելով, որ ե՛ւ թուրք մահմեդականները, ե՛ւ քրիստոնյա հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Կարսի ու Աքյակայի միջեւ ճանապարհին կանգնեցված հուշարձանը նվիրված է բացառապես «թուրք զոհերի» հիշատակին։ Իսկ Հայաստանի կառավարությունն առաջարկել է բանակցություններում շրջանցել Ցեղասպանության հարցը։
«Մեզ սովորեցրել են թշնամաբար վերաբերվել հայերին։ Կարսում «հայ» բառն օգտագործվել է որպես վիրավորանք»,- ասում է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես Հայաստանի հետ մերձեցման կողմնակից է եղել, հատկապես 2008 թվականի վերջին փորձից հետո։
«Միգուցե ֆանատիզմի ինչ-որ տարրեր կան, բայց մեր ժողովուրդների միջեւ թշնամություն չկա»,-նշում է նա։ «Մենք նման ենք միմյանց, մենք ծիծաղում եւ լաց ենք լինում միեւնույն բանի համար»,- հավելում է նրա եղբայր Ալիջանը՝ տեղական Serhat TV հեռուստաընկերության հիմնադիրը: «Համոզված եմ, որ սահմանի բացման ժամկետն արդեն նշանակված է»,- ասում է նա՝ մի քանի մղոն հեռավորությամբ բարձրացնելով ռուսական դրոշը սահմանային անցակետի վրա, որտեղ Մոսկվան բազա է հիմնել իր հայ դաշնակցին աջակցելու համար:
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58