ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վանաձորում ընթացող ավագանու ընտրության ընթացքը նորմալ է գնահատում, խախտումների չի հանդիպել: «Ոստիկանությունն իր գործողությունները նորմալ կատարում է: Այսինքն՝ սա նշանակում է, որ օրինականություն ապահովվում է, որեւէ արտառոց բան չկա»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը, ով Վանաձորում է, սակայն ընտրատեղամասեր մուտք չի գործել:
Դիտարկմանը, որ լրագրողներն ու դիտորդները ընտրատեղամասերի դիմաց կուտակումներ են արձանագրել, նա արձագանքեց. «Կուտակումներն անօրինականություն չեն: Մարդիկ եթե շատ են գալիս, ինչ անենք: Աստված տա՝ մեր խնդիրը միայն կուտակումները լինեն»:
Նրա խոսքով՝ իշխանությունների համար ամենակարեւորը ընտրությունների ժողվորդավարական ընթացքն է, իսկ հետո նոր իրենց թեկնածուների հաջողությունները: «Մեզ համար ամնաէականն այն է, առավելագույն ծրագիրն այն է, որ մեր թեկնածուները հաջողության հասնեն մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրույթւոների արդյունքում»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ Վանաձոր գնացել եք, քանի որ նախընտրական պայքարը լարվա՞ծ էր, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Վանաձոր գնացել եմ նրա համար, քանի որ Վանաձորում եւ Գյումրիում առաջին անգամ կուսակցական ցուցակներով են ընտրույթունները: Բնականաբար ընտրական իրարանցումը շատ մեծ է ե՛ւ Վանաձորում, ե՛ւ Գյումրիում: Այսինքն՝ քաղաքական ընտրություն է, եւ բնականաբար, գնացել եմ, որ նաեւ իմ ներկայությամբ անեմ ամեն բան, որպեսզի որեւէ ավելորդ լարվածության հատիկ չլինի: Մեր խնդիրը լարվածությունը չի, մեր խնդիրն այն է, որ նորմալ, թափանցիկ, ժողովրդավարական ճանապարհով վանաձորցին ձայն տա այն կուսկացությանը, որին վստահում է»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55